Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի փաթեթի

Օրինագիծը հեղինակել է Հայաստանի կառավարությունը

img

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել  Կառավարության հեղինակած ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի փաթեթին: Այս մասին հայտնում է Խորհդարանի մամուլի ծառայությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում լրացումներ կատարել. մասնավորապես, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Ինչպես նշել է Արդարադատության նախարարը, նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:

 

Թեգեր: Սահմանդրական դատարան, Ազգային Ժողով