Skip to main content
Աջակցություն 15 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10440')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մեջ, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, տեսնու՞մ եք կադրային ջարդ իրականացնելու մտադրություն

Այո
100% (1 vote)
Ոչ
0% (1 vote)
Total votes: 1
03 Դեկ, 11:09
Զինված ուժեր

Զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի․ Նաիրա Զոհրաբյան

Այսուհետ զինվորին նվաստացնողը, ծանակողը, ստորացնողը, ինչի արդյունքում զինվորը, սպան, կդիմի ինքնասպանության՝ 6-12 տարի, իսկ ռազմական դրության կամ պատերազմական գործողության ժամանակ մինչև 14 տարի կազատազրկվի

img

Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։

Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» և բանակային ենթամշակույթի, զինվորին ստորացնելու, նվաստացնելու հետևանքով ամեն տարի բանակում 9-10 ինքնասպանություն է լինում»,- նշել է պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանն արձանագրել է, որ այս տարի արդեն 10 ինքնասպանության դեպք է գրանցվել՝ ընդգծելով, որ ինքնասպանության դրդելու հոդված 110-ը մեր Քրեական օրենսգրքով նախատեսում է ընդամենը 3 տարի ազատազրկում։

«Սա անարդար է և և գործընկերներիս հետ փոփոխություն եմ առաջարկել Քրեական օրենսգրքում։ Այսուհետ զինվորին նվաստացնողը, ծանակողը, ստորացնողը, ինչի արդյունքում զինվորը, սպան, կդիմի ինքնասպանության՝ 6-12 տարի, իսկ ռազմական դրության կամ պատերազմական գործողության ժամանակ մինչև 14 տարի կազատազրկվի»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Պետական-իրավական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և վստահություն հայտնել, որ նույնը կանի խորհրդարանն ամբողջապես։ 

«Սա կարևոր օրենք է։ Մեր զինվորի արժանապատվությունը մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն է»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։

«Ես հասկանում եմ, որ ոչինչ չի ամոքելու մոր վիշտը, որի զավակին ստորացրել ու դրդել են ինքնասպանության, բայց վստահ եմ, որ պատժաչափերի նման խստացումը կսթափեցնի այն «կամանդիրին» ու «հաբռգած» զինվորին, ով որոշել է կայանալ մեկ այլ զինվորի արժանապատվության հաշվին»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը։

Թեգեր: Նաիրա Զոհրաբյան, Ինքնասպանություններ Բանակում