Skip to main content
Աջակցություն 15 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10483')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մեջ, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, տեսնու՞մ եք կադրային ջարդ իրականացնելու մտադրություն

Այո
100% (1 vote)
Ոչ
0% (1 vote)
Total votes: 1
03 Դեկ, 18:15
Մշակույթ

Հայ արվեստի անտեսված ճյուղը․ գրքի շնորհանդես

Կայացավ հայկական որմնանկարչության մասին գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է ավելի քան 19 հեղինակների հոդվածներ ու նյութեր

img

Հայկական որմնանկարչությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրեր․ հրատարակության մեջ առաջին անգամ ամբողջական ընդգրկմամբ ներկայացվում է գիրք, որտեղ հավաքված են ավելի քան 19 հեղինակների հոդվածներ ու նյութեր՝ հայկական որմնանկարչության մասին։ Ժողովածուն պարունակում է հոդվածներ և նյութեր, ինչպես հայտնի և ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ քիչ հետազոտված որմնանկարների վերաբերյալ։

Armenia Today

«Գրքի նախապատրաստումը սկսվել է երեք տարի առաջ։ Ես պատվիրել եմ տարբեր մասնագետների հոդվածներ, որոնք վերաբերվում են հայկական որմնանկարչության բոլոր հուշարձաններին։ Այս տարիների ընթացքում հոդվածները հավաքվել են, խմբագրվել, ավելացվել անգլերենով ամփոփումներ և դարձել այսպիսի մի գիրք, որը ներկայացնում է հայ որմնանկարչության անցած ուղին»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց ժողովածուի կազմող և խմբագիր Կարեն Մաթևոսյանը։

Գիրքը տպագրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ և «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ 

Armenia Today

Գրքի հրատարակիչ, «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Գայանե Գեորգյանը այսպիսի գրքի հրատարակումը էքսկլյուզիվ իրադարձություն է համարում․ «Մեր հայկական որմնանկարը, որպես պատմամշակութային ժառանգություն, միշտ անտեսված է եղել։ Ուստի մենք «Դադիվանք» գրքի հրատարակումից հետո որոշեցինք, որ նմանատիպ թեմաներով գրքերը պետք է շարունակական լինեն»։

Armenia Today

Նկատենք, որ որմնանկարչության վատ պահպանության ու քիչ ուսումնասիրված լինելու հանգամանքը այն պատճառով է, որ կերպարվեստի այս տեսակի ստեղծագործություններն առավել զգայուն են արտաքին ազդեցությունների՝ ինչպես բնության և կլիմայական ներգործության, այնպես էլ մարդկային միջամտության նկատմամբ, որոնց հետևանքով ժամանակի ընթացքում մեծապես քայքայվում ու երբեմն իսպառ ոչնչանում են։

Աննա Կոստանյան

Թեգեր: Հայկական Որմնանկարչություն