Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10538')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
04 Դեկ, 13:47
Զինված ուժեր

Քննարկվում է կանանց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունվելու հարցը

Մի քանի տեխնիկական հարցեր կան շտկելու՝ կացարանի հետ կապված, որը փորձելու ենք լուծել մոտ ապագայում

img

Կանանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցերը եղել են և շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարևոր մասը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Գաբրիել Բալայանը նշել է, որ անցած ուսումնական տարում արդեն երկրորդ անգամ ռազմաուսումնական հաստատություններն ավարտել են կին շրջանավարտները և հաջողությամբ իրենց զինվորական ծառայությունն են կատարում սպայի ուսադիրների ներքո ու բավականին հաջողություններ են գրանցում։

Խոսելով ԶՈՒ համակարգում կանանց ներգրավման մասին՝ Բալայանը նշեց, որ պաշտպանության համակարգում կանանց ներգրավվածության ավելացնումն ու թվի ավելացումը ՀՀ ՊՆ առաջնահերթություններից է։

«Զինված ուժերում ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ծառայություն անցնելու, ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման և այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է»,- ընդգծել է Գաբրիել Բալայանը։

Պաշտպանության նախարարի տեղակալը հայտնեց, որ տասն օր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստն էր կայացել և արդեն քննարկում են աղջիկներին այդ վարժարան ընդունելու հարցը։ Մի քանի տեխնիկական հարցեր կան շտկելու՝ կացարանի հետ կապված, որը փորձելու ենք լուծել մոտ ապագայում։

«Նպատակն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կին զինծառայողի ներուժը լիարժեք կիրացվի, որտեղ կին զինծառայողները կլինեն ոչ թե արդեն ընդունված որոշումների զուտ կատարողներ, այլ այդ որոշումներ ընդունման ակտիվ մասնակիցներ և ինչու չէ նաև որոշում ընդունողներ՝ իրենց ենթակա անձնակազմի մասով»,- ասաց Բալայանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այս նպատակները նոր չեն սահմանվել՝ 2014 թվականից ի վեր պաշտպանության նախարարությունը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ միջազգային գործընկերների օժանդակությամբ աշխատանքներ է տարել պաշտպանության համակարգում, մասնավորապես՝ զինծառայության մեջ կանանց ներգրավման և առաջխաղացման իրավական և գործնական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ 

«Ներկայումս կանանց և տղամարդկանց համար օրենսդրությամբ ամրագրված և ապահովված են ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտպանության համակարգում պետական ծառայության ընդունվելու, զինված ուժերում ծառայություն անցնելու, պաշտոնի նշանակման վերաորակավորման, առաջխաղացման և ծառայության հետ կապված այլ գործողությունների մասով հավասար իրավունքները։

Այսինքն՝ օրենսդրորեն այս հարցը լուծված է և արդեն անցնում ենք դրա կիրառման փուլին»,- ասաց Բալայանը։

Թեգեր: Մոնթե Մելքոնյան Ռազմական Վարժարան, Գաբրիել Բալայան