Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10541')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
04 Դեկ, 14:20
Հասարակություն

Ես դիմել եմ Դատախազություն՝ ներկայացնելով բաց հաղորդում հանցագործության մասին․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը նշել է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Երևանի քաղաքապետը ոչ մի նոր բան չի հնչեցրել և ներկայացրած փաստերն էլ պարզապես մանևր էր

img

Ես դիմել եմ Դատախազություն՝ ներկայացնելով բաց հաղորդում հանցագործության մասին։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածին, որում նշվում էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ մարությանի դեմ 2 քրեական գործի հիմք կա՝ քաղաքապետի արձակուրդ գնալու կարգադրություն, և հանձնարարական ուղղված քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` գործուղում մեկնելու անհրաժեշտության կամ այլ չնախատեսված դեպքերում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին։

«Եթե խոսքը գնում է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքի մասին, ապա նախորդ երեքշաբթի ավագանու նիստում հրապարակավ դիմել եմ դատախազություն, որպես բաց հաղորդում հանցագործության մասին և իմ ունեցած տեղեկություններով արդեն իսկ այն ուսումնասիրվում է։ Ես, բնականաբար, հետամուտ եմ լինելու այդ գործընթացին»,-ընդգծել է Խաժակյանը։

Ըստ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի՝ մյուս դեպքերը կապված են քաղաքապետարանին տրված գույքի հետ, որը, իրենց պնմամբ, տրվել է, որպեսզի քաղաքապետարանը տրամադրի շինթույլտվություններ և այս մասով խմբակցությունը սպասում է արձագանքի։

Ինչ վերաբերում է քաղաքապետի երեկվա Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցին, ըստ Դավիթ Խաժակյանի, դա վկայությունն էր այն բանի, որ քաղաքապետը խուսափում է բաց բանավեճերից։

«Նա նախընտրեց հանդես գալ հանրային հեռուստաընկերության եթերում, որպեսզի հարցերը լինեն իր ականջին հաճո և չդժվարանա պատասխաններ տալուց։ Ոչ մի նոր բան չհնչեց այդ հարցազրույցում, ինչ նա ասել էր ուղիղ եթերի ժամանակ, ուստի դա պարզապես մանեվր էր ինձ հետ ուղիղ եթեր-բանավեճի չմասնակցելու համար»,-նշեց Խաժակյանը։

Խոսելով քաղաքապետի ներկայացված փաստերի ու փաստաթղերի մասին, Խաժակյանն այն որակեց մանիպուլացիաների շարք։

«Ինքը ցույց է տալիս նախագծման թույլտվություն,բայց խոսում է շինարարության մասին, մինչդեռ նախագծման թույլտվությունը հիմք չէ շինարարության համար,ինքը դա հասկանում է, և դա մանիպուլացիաների շարք էր»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը զերծ մնաց մեկնաբանելու արաբ շեյխերի ու Երևանի քաղաքապետի հանդիպման դետալները՝ ընդգծելով, որ քաղաքապետարանը ներդրողներին միայն վանում է, դա իր համար փաստ է։

«Վերջին շրջանում, հաշվի առնելով այն փաստը, թե քաղաքապետն ու իր մամուլի խոսնակը որքան ապատեղեկատվություն են տարածել, ինձ համար քիչ արժանահավատ է իրենց խոսքը»,-եզրափակեց Դավիթ Խաժակյանը։

Թեգեր: Հայկ Մարության, Դավիթ Խաժակյան