Skip to main content
Աջակցություն 24 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10551')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
04 Դեկ, 16:18
Էքսկլյուզիվ

Ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում. Հրաչ Հակոբյան

Իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամը մեկնաբանել է ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչների և ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը

img

«Արայիկ Հարությունյանը խիստ ծանրաբեռնված է, քանի որ իրեն հաշվետու նախարարությունը ներառում է միանգամից մի քանի ոլորտ, հավանաբար, դրա համար էլ երեկ չկարողացավ հանդիպել ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ»: Այս մասին դեկտեմբերի 4-ին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախարարը բազմաթիվ հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, նրանց հետ քննարկում նրանց հուզող բոլոր հարցերը և, անշուշտ, կընդուներ Դաշնակցության ներկայացուցիչներին։

«Պարզապես հանդիպման ժամկետները պայմանավորված չէին, իսկ քանի որ նախարարը շատ զբաղված է, նա երեկ չկարողացավ ընդունել ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչներին», – ասաց Հրաչ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա, «Իմ քայլը» իշխող դաշինքի ներկայացուցչի խոսքով, այն գործել է օրենքի շրջանակներում.

«Նրանք մահակներ չեն օգտագործել, բռնություն չեն կիրառել ցուցարարների նկատմամբ, նրանց գործողությունները դուրս չեն եկել օրենքի շրջանակներից»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր հերթին նշեց, որ ինքը՝ որպես ԱԺ պատգամավոր, անմիջապես ուղևորվել է Հանրապետության հրապարակ, երբ իմացել է, որ այնտեղ բերման են ենթարկում քաղաքացիներին:

«Հետո գնացի ոստիկանության «Կենտրոն» բաժին, այնտեղ հանդիպեցի ձերբակալված քաղաքացիների հետ, ծանոթացա նրանց պահման պայմաններին։ Այժմ փորձում ենք պարզել, թե արդյոք ոստիկանության գործողություններում տեղի է ունեցել Մարդու իրավունքների խախտում։ Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին է, որ ոստիկանությունն այսօր էլ հին մեթոդներով է գործում», -ընդգծեց Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամների և իրավապահ մարմինների միջև ծեծկռտուք էր սկսվել։ Բողոքի ակցիայի որոշ մասնակիցների ոստիկանները բերման էին ենթարկել։

Թեգեր: Հրաչյա Հակոբյան, ՀՅԴ Երիտասարդական Միություն