Skip to main content
Աջակցություն 24 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10552')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
04 Դեկ, 16:22
Տնտեսություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին

Ես երազանք և տեսլական ունեմ՝ Հայաստանը նավահանգիստ դարձնել համաշխարհային տվյալների օվկիանոսում. Արմեն Սարգսյան

img

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Տեխնոլոգիական համաժողովին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղություների շուրջ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին: «Ինձ դուր եկավ համաժողովի անվանումը՝ «Սիլիկոնյան լեռներ»: Կարծում եմ՝ այսօր կատարվող քայլերը «բլուրներ» են, որոնք մի օր միավորվելով՝ կդառնան Սիլիկոնյան լեռներ»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքը երազանք ունի «Հայաստանը նավահանգիստ դարձնել համաշխարհային տվյալների օվկիանոսում»:

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն իրագործելու համար պետք է կենտրոնացնենք մեր ուժերը և ջանքերը՝ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Այդ ուղղություններն են՝ նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը:

«Հավատում եմ, որ կարող ենք «Սիլիկոնյան լեռներ» ունենալ, քանի որ մենք աշխատասեր, ազնիվ, ճկուն ազգ ենք, որը դժվարություններ է վերապրել և գտել ճիշտ լուծումները: Դա մեր ԴՆԹ-ում է: Յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի: Երբ կհամախմբվենք, ջանքեր կներդնենք, կձևավորենք բոլորիս համար գերակա առաջնահերթությունը՝ նոր տեխնոլոգիաների զարգացումը, համարելով, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա աշխարհի տեխնոլոգիական առաջատար երկիր, միայն այդ դեպքում կհաջողենք»,-նշել է Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների, այդ թվում՝ հայտնի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին,որը նվիրվելու է արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին: Նախատեսվում է նաև մեր երկրում հյուրընկալել STARMUS 6-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։

«Մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորիդ: Հուսով եմ՝ միասին կկարողանանք իրականացնել մեր երազանքը՝ Հայաստանը վիրտուալ և տեղեկատվության ոլորտի մեծ միջազգային նավահանգիստ դարձնելով համաշխարհային տվյալների օվկիանոսում»,-իր խոսքը եզրափակել է Արմեն Սարգսյանը:

Թեգեր: Արմեն Սարգսյան, Տեխնոլոգիական Համաժողով