Skip to main content
Աջակցություն 27 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10568')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
04 Դեկ, 18:59
Հասարակություն

Մեր շարժիչ ուժը մեր գաղափարներն են․ Քրիստինե Վարդանյան

Armenia Today-ի հետ զրույցում ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը խոսել է այսօր ԿԳՄՍՆ-ում կայացած քննարկման և Արայիկ Հարությունյանի հնչեցրած պատասխանների մասին

img

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հասարակական կազմակերպությունների ու նախարարի մասնակցությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագիծը: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա մի շարք հարցեր ուղղեց նախարարին՝ կապված նախարարության օրենսդրական նախաձեռնության, վիճահարույց մի շարք դրույթների և երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 24 ակտիվիստների ոստիկանություն բերման ենթարկելու մասին։ 

Armenia Today-ի հետ զրույցում Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով նախարարի հնչեցրած պատասխաններին, նշեց, որ Արայիկ Հարությունյանի պատասխանները նույն թեզերի կրկնությունն էին, որևէ նորություն և բովանդակային անդրադարձ իր հնչեցրած հարցերին չկար։

«Մեր օրակարգը երբեք չի սահմանափակվել բարձրագույն կրթության մասին օրենքով, մենք պարզապես ցանկանում ենք, որ այնպիսի հանդիպում, ինչպես կայացավ այսօր, լիներ նաև մեզ հետ», - նշեց Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանին փոխանցված հրաժարականի նամակին՝ ՀՅԴ անդամը նշեց, որ հրաժարականի տեքստը փոխանցել են, որ նախարարը նախապես ունենա:

Հարցին՝ արդյոք ակնկալում են, որ նախարարին փոխանցված հրաժարականի տեքստին ընթացք կտրվի կամ նախարարությունից պատասխան կստանա՞ն՝ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կհրապարակեն հրաժարականի տեքստը, իսկ դրան տրվող ընթացքն այն կլինի, որ նախարարը հայտարարի՝ պատրաստվում է հրաժարական տալ և միայն մտածում է հրաժարականի տեքստի մասին։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, որ այս ակցիայով ՀՅԴ-ն փորձում է քաղաքականապես վերակենդանանալ՝ ՀՅԴ անդամը նշեց, որ իրեն հարգող ոչ մի ուժի օրակարգ չի կարող լինել ինքնանպատակ ակտիվացումը։

«Մենք շարունակում ենք գործել մեր օրակարգի սահմաններում, մենք ունենք մեր դրդապատճառները, դրանք գաղափարական են, մեր շարժիչ ուժը մեր գաղափարներն են»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հարցին՝ արդյոք շարունակական են լինելու իրենց գործողությունները՝ Վարդանյանը նշեց, որ ակցիաները միանշանակ շարունակական են լինելու և բոլոր ակցիաների մասին կտեղեկացվի ՀՅԴ Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջով։

Թեգեր: Արայիկ Հարությունյան, Քրիստինե Վարդանյան