Skip to main content
Աջակցություն 27 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10625')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
05 Դեկ, 14:25
Արցախ

Հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան ազատամարտի մասնակիցներից Աղավնի Դանիելյանի ծննդյան 60-ամյակին

Արցախի համար ճակատագրական պահին Աղավնին Երևանից վերադարձել է Արցախ և չի հեռացել, մինչև 1996թ., երբ դժբախտ պատահարի հետևանքով կտրվել է նրա կյանքի թելը

img
Այս տարի լրացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից, Արցախում Հայ Օգնության Միության կառույցի հիմքերում գտնվող կանանցից մեկի՝ Աղավնի Դանիելյանի ծննդյան 60-ամյակը: Դեկտեմբերի 4-ին Ստեփանակերտի ՀՅԴ գրասենյակում կազմակերպվել է հուշ-երեկո, որին ներկա էին Աղավնիի հարազատները, համակուրսեցիները, համագյուղացիները, ընկերները: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանի խոսքով՝ նա դեռևս 1980-ական թվականների սկզբներին Արցախում ծավալել է մի գործունեություն, որն այժմ իրականացնում են ՀՕՄ-ը և մյուս բարեսիրական կազմակերպությունները: «Նրա ամբողջ կյանքը նվիրում էր առ հայրենիք: Նա և գթության քույր էր, և բարեկամ, և անհրաժեշտության դեպքում՝ զինվոր: Իսկ այս փոքր միջոցառումով ուզում ենք մեր երախտիքը հայտնել Աղավնիին և ուղերձ հղել, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայուհին»,- նշել է Արմինե Հարությունյանը: Արցախի համար ճակատագրական պահին Աղավնին Երևանից վերադարձել է Արցախ և չի հեռացել մինչև 1996թ., երբ դժբախտ պատահարի հետևանքով կտրվել է նրա կյանքի թելը: Միջոցառմանը ներկա Աղավնիի հորեղբոր թոռ Գառնիկ Դանիելյանի համար հորաքույրը հայրենասիրության վառ օրինակ է: «Նրա համար Արցախն ամեն ինչ էր՝ ընտանիք, երեխա, ծնող: Հպարտ եմ, որ ունեցել եմ նման հորաքույր: Ինքը հիմա ներկա չէ, բայց հոգեպես միշտ մեզ հետ է: Նրա ու նրա նմանների շնորհիվ այսօր ունենք ազատ, անկախ Արցախ»,- ասել է Գառնիկ Դանիելյանը՝ կարևորելով Աղավնիի թողած գլխավոր պատգամին հետևելը՝ լինել միասնական: Աղավնին ծնվել է 1959 թվականի օգոստոսի 15-ին Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ այժմ` Վարդաձոր գյուղում, մանկավարժի ընտանիքում: 1976 թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» ֆակուլտետ: 1980-81 թվականներին աշխատել է հարազատ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է հարևան Ճանկաթաղի դպրոց: Դեռևս 17 տարեկանից Աղավնիի հետ մտերմացած, համակուրսեցի Էլեոնորա Ալեքսանյանի խոսքով նա ազնիվ, նվիրված հայրենասեր էր, ընկերուհի ու հարազատ: «Նրա մատնահետքերով լուսանկարները սրբությամբ եմ պահում իմ ընտանեկան ալբոմում: Ռումբի պայթյունից հետո, երբ երեխաներով տեղափոխվեցի Երևան աշխատելու, ինձ հետ տարել էի միայն այդ ալբոմը, այդ լուսանկարները ինձ հույս էին տալիս»,- իր խոսքում ասել է Աղավնիի ընկերուհին: Աղավիի տունը դարձել էր ծանոթ-անծանոթների հյուրընկալ օջախ, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ՝ դրա ընթացքում: Պատերազմի տարիներին Աղավնիի և այլ կանանց հետ միասին բարեգործական աշխատանքներ իրականացնող Արտեմիս Գրիգորյանը նշել է, որ նա անչափ հյուրասեր, աշխատասեր էր. տան բանալիները կարող էր տալ անծանոթ ազատամարտիների, իր տանը հյուրընկալել գիշերելու կարիք ունեցողներին: «Սա այն դեպքն է, երբ մարդու անունն ու էությունը շատ ներդաշնակ, համահունչ են իրար: Նա էությամբ էր Աղավնի՝ բարի, հաշտարար, խաղաղասեր: Եվ այս գեղեցիկ նախաձեռնությունը ոչ այնքան Աղավնիին, որքան մեզ է հարկավոր, մանավանդ այս խառնակ ժամանակներում, երբ շատ դժվարացել է մարդ լիներ, մարդ մնալ»,- Աղավնիի մասին այսպես է արտահայտվել համակուրսեցի Համլետ Մարտիրոսյանը: 1989 թվականին աշխատել է որպես «Ամարաս» բարեգործական միության քարտուղար: Աղավնին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, եղել է ՀՅԴ մամլո տեղեկատվության կենտրոնի Ստեփանակերտի գրասենյակի թղթակից, Գերագույն Խորհրդի մամլո ծառայության առաջին պատասխանատու: 1992-93 թվականներին եղել է Արցախի Օգնության Միության անդամ: 1994 թվականին ԱՕՄ-ի հիմքի վրա ձևավորվել է Մարզամշակութային միություն, որի անդամ էր նաև Աղավնի Դանիելյանը: Բոլորի հուշերում Աղավնին մնացել է որպես բարի, հոգատար, ընկերասեր ու հյուրասեր անձնավորություն: Հուշ-երեկոյին ներկաները փաստել են, որ իրենք միշտ զգում են Աղավնիի ներկայությունը և իրենց ավելի պատասխանատու զգում առօրյա կյանքում:

Թեգեր: Արցախյան Ազատամարտ, Աղավնի Դանիելյան