Skip to main content
Աջակցություն 27 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10666')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
05 Դեկ, 22:48
Կարծիք

Թուրքական սպառնալիքի ֆոնի վրա. ՀԱՊԿ-ը` որպես Հարավային Կովկասում զսպող գործոն

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հանդիսանում է կազմակերպության անդամ

img

Բիշքեկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջերս կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես մշտապես ասել և ասում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շատ կարևոր գործոն է` պահպանելու մեր տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»:

Ուշադրություն է գրավում այն փաստը, որ Հայաստանի ղեկավարի տվյալ հայտարարությունը  հնչել է գագաթնաժողովի ավարտից մի քանի օր անց «Россия-1» հեռուստաալիքով «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրի եթերում:

Անդրկովկասում ՀԱՊԿ-ի դերի վերաբերյալ Փաշինյանի պնդումների` ռուսական գլխավոր հեռուստաալիքով հանրայնացնումը այնքան էլ պատահական չէ: Վերջին շրջանում երկու երկրները հստակ քայլեր են ձեռնարկում ռազմատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը լիովին բնական է:

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հանդիսանում է այդ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ: Հարավային ուղղությունը, որը հիմնականում հիմնվում է հենց Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա, ՀԱՊԿ ռազմավարության երեք հիմնական ուղղություններից մեկն է: Արդեն մի քանի տարի է` Հայաստանի տարածքում գործում է հայ-ռուսական միացյալ զորախումբը, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը:

ՀԱՊԿ-ը հավասարակշռող և զսպող դեր է կատարում Անդրկովկասում և նրանից հարավ, որտեղ այսօր, ինչպես հայտնի է, բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է: Համաձայն Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի պնդման` «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն տվեց Հարավային Կովկասում հաստատելու կայունություն և կանխելու համաշխարհային ճգնաժամերը»:

Նման պնդմանը կարելի է համաձայնել, քանի որ Հայաստանի 4 հարևաններից երկուսը` Թուրքիան և Ադրբեջանը, ակնհայտորեն թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ընդ որում` Թուրքիան ՆԱՏՕ-ի` ՀԱՊԿ-ի աշխարհաքաղաքական մրցակցի անդամ-երկրներից ամենաուժեղ բանակն ունեցողների շարքում է:

Ավելի վաղ շվեդական Nordic Monitor-ը հրատարակել էր գաղտնի նյութեր, որոնք վկայում էին Թուրքիայի ռազմական ղեկավարության` Oğuztürk գաղտնանվամբ գործողության շրջանակներում Հայաստանին օդային հարվածներ հասցնելու պլանների մասին: Օդային հարված հասցնելու պլանը հաստատվել է 2001թ. հուլիսին: Ինչպես նշում է հրատարակությունը, այդ պլանները դեռևս մնում են ուժի մեջ:

Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներ են մշտապես հնչում նաև Բաքվի ամենաբարձր մակարդակում: Նման իրավիճակում Հայաստանի համագործակցության խորացումը ՀԱՊԿ-ի շրջանակներում և հատկապես դաշնակից Ռուսաստանի հետ նրա համար անվտանգության ապահովման հիմանական գործոններից մեկն է մնում:

 

Թեգեր: ՀԱՊԿ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան