Skip to main content
Աջակցություն 29 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10902')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
09 Դեկ, 19:40
Կարծիք

Ութ պատճառ, թե ինչու հեռուստամարաթոնը քիչ գումար հավաքեց 2019թ.

Armenia Today-ը ներկայացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվությունների հավաքման դինամիկայի փորձագիտական վերլուծություն

img

2019թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը հավաքել է 10 մլն դոլարից քիչ պակաս գումար: Վերջին օրերին դա Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկն  է: Թվում է` ներկա իշխանությունն ունի աջակցության ավելի բարձր մակարդակ, այդ թվում և Սյուռքում: Նոր իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, իսկ դա ենթադրաբար նշանակում է, որ հավաքված միջոցները չեն հափշտակվի: ԱՄՆ-ն ներկայումս լավագույն վիճակում է տնտեսական տեսանկյունից, Հայաստանը ևս աճի լավ տեմպեր ունի: Այդ պատճառով էլ զարմանալի է այն փաստը, որ այս տարի հավաքվել է վերջին 14 տարիների կտրվածքով ամենաքիչ գումարը:

Հայաստանի և Արցախի համար այդ գումարի չափի և դրա կարևորության գիտակցման համար պետք է հաշվի առնել դոլարի ինֆլյացիան, ինչպես նաև այդ շրջանում տնտեսության դինամիկան: Դիտարկենք նվիրատվությունների գումարի չափը անցյալ տարիների կտրվածքով:

Գրաֆիկ 1. Նվիրատվություններ հավաքելու դինամիկան «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոների ընթացքում, մլն դոլ.

Armenia Today

Ինչպես արդեն ասվել է, «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարի կարևորությունը Հայաստանի և Արցախի համար գնահատելու համար կարելի է դիտարկել Հայաստանի և Արցախի բյուջեի ծախսերի մասին հարաբերակցությունը հավաքված միջոցների նկատմամբ, թե հիմնադրամը նախագծային և սոցիալական ծախսերի որ մասը կարող է կրել պետական ծախսերի հետ համեմատ: Արցախի դեպքում այդ մասը զգալիորեն մեծ է` 4%  այն դեպքում, երբ Հայաստանի դեպքում այն կազմում է ընդամենը 0,3%: Երկու դեպքում էլ նվազման միտում կա վերջին երկու տարիներին:

Գրաֆիկ 2. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոների ընթացքում նվիրատվությունների նշանակության դինամիկան Հայաստանի և Արցախի համար

Armenia Today

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոների ընթացքում միջոցների հավաքման նվազման պատճառները

1.Նվիրատվությունների նվազման առաջին և ակնհայտ պատճառն այն է, որ այդ ձևաչափն արդեն վաղուց հնացել է և նվիրատվությունների նվազման բավական երկարաժամկետ միտում կա, որը շարունակեց դրսևորվել նաև 2019թ.: Այդ պատճառն օբյեկտիվ է և ունի կայուն բնույթ: Միաժամանակ այն նվազումը դառնում է  անխուսափելի, և  կառավարության կողմից ադեկվատ գործողությունների բացակայության դեպքում այդ միտումը կշարունակվի:

2.Վստահությունը հիմնադրամի նկատմամբ այնքան էլ բարձր չէր, ինչպես ընդունված է համարել: Հավաքվել են բավական մեծ գումարներ (370 մլն դոլար), այդ գումարներով իրականացվել է 1300 նախագիծ, որոնք փոխել են մարդկանց կյանքը հատկապես հեռավոր համայնքներում, որտեղ պետության համար «դժվար հասանելի է»: Չնայած դրան` ընդունված է համարել, որ նախագծերը հիմնականում իրականացվել են Արցախում, ոչ մեծ թվով էլ` իրականացվել  Հայաստանում:

Գրաֆիկ 3. «Հայաստան» հիմնադրամի նախագծի աշխարհագրական բաշխումը

Armenia Today

3.Այժմ հիմնադրամի գործունեությունը ոչ միայն չի գովազդվում, այլև ընդհակառակը` վարկաբեկվել է նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ դատական գործընթացների հետ կապված, ով մեղադրվում է հիմնադրամի միջոցները վատնելու մեջ, ընդ որում գործն ակտիվացել է մեկուկես ամիս առաջ:Հիմնադրամի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ դատավարությունը չի խանգարում միջոցներ հավաքելուն, այլ ընդհակառակը` կհավաքվեն գումարներ, որոնք նշանակալիորեն կգերազանցեն անցած տարվա ցուցանիշները: Բայց ինչպես երևաց, դա աշխատաեց լիովին այլ կերպ: Թվում էր` կոռուպցիոն բնույթի խնդիրները կկարևորվեն, սակայն դրանք այնքան էլ նշանակալի չէին, և այդ հարցը կարող էր լուծվել աշխատանքային կարգով առանց ավելորդ աղմուկի: Բացի այդ` եթե նախկինում հիմնադրամի միջոցները ծախսվում էին ենթակառուցվածքային նախագծերի վրա, ապա այսօր քննարկվում է ծառայությունների գնման հարցը, գենդերային ուղղվածության նախագծերի իրականացումը, ինչն իր հերթին կարող է իջեցնել շատ մարդկանց հետաքրքրվածությունը նման նախագծում:

4.Ներկա իշխանությունները  շեշտադրում են անհատական արժեքները և քարոզում վարքի համապատասխան մոդել: Նման պայմաններում կոլեկտիվ արժեքներն ու առավել ևս կոլեկտիվ վարքը անցնում են երկրորդ պլան: Անհրաժեշտ են սոցիալական միջոցներ հասարակությանը կոլեկտիվ գործողությունների մոտիվացնելու համա` հաջողության հասնելու համար:

5.Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում եղել են դեպքեր, երբ պետական կառավարման շատ աշխատակիցներից ստիպողաբար հավաքվել է գումար: Օրինակ, 2014թ. միջոցների 33%-ը հավաքվել էր Հայաստանում և Արցախում, 2016թ.` 41%, 2017թ.` 21%, իսկ 2018թ.` 20%: 2013-2014թթ. համեմատությամբ` 2017-2018թթ. միջոցների հարկադրական հավաքում չի եղել, իսկ նախկինում նման ձևով հավաքվել է շուրջ 2 մլն դոլար:

6.Նախկին իշխանությունները բավական արդյունավետ համագործակցում էին խոշոր բիզնեսի («օլիգարխներ») հետ: Իսկ շատ նվիրատվություններ գալիս էին նրանցից: Օրինակ`այս տարի խոշոր նվիրատվություն է կատարել Սամվել Կարապետյանը («Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար). 1.5 մլն դոլար: Նման նվիրատվությունները եզակի են: Սակայն նման խոշոր նվիրատվություններ, թեկուզ և ոչ այդ մասշտաբով, արդեն բավարար են, որ պատկերը բարելավվի:

7.Սփյուռքի նկատմամբ քաղաքականությունն աղոտ է և ոչ միտ է համակարգման ենթարկվում: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանից արտաքսեցին Անդրանիկ Հովհաննիսյանին, ինչը անմտություն է: Պատճառներն անհասկանալի են, սակայն ընդհանուր առմամբ գտնվում են քաղաքական հարթությունում: Եթե Հայաստանում նման երևույթները այնքան էլ կարևոր չեն, ապա Սփյուռքում դրանք նկատում են և հետևություններ անում դրանցից: Հիշում ենք նաև, որ 2019թ. սկզբին փակվեց Սփյուռքի նախարարությունը: Այուհետ ստեղծվեց նոր կառույց, որի կարգավիճակն  ավելի ցածր է:  Սփյուռքի նախարարությանն ուղղված ծախսերը կազմում էին 3 մլն դոլար տարեկան, սակայն փակվելու հետևանքով կորուստները ևս քիչ չեն:

Վերջապես ութերորդ պատճառը կարելի է համարել իշխանության նկատմամբ վստահության անկումը: Նոր իշխանությունն ակտիվորեն շահարկում է, որ ունի վստահության բարձր մակարդակ: Սակայն վստահությունը շատ նուրբ երևույթ է. սուտն ու անկանխատեսելիությունն այն կործանում են, և այդ խնդիրներն ակնհայտ են. աշխատել կարելի է նաև վարկանիշի անկման պայմաններում, սակայն այդ աշխատանքը պետք է լինի հստակ, համակարգված և կառուցված ինստիտուցիոնալ հիմքերի վրա, այլ ոչ թե մասնավոր որոշումների և հանգամանքների:

Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքն ու խորհրդատվության փոքիկ շարք

«Հայաստան» հիմնադրամի շուրջ գոյություն ունեցող և Սփյուռքին Հայաստանի զարգացման գործում ներգրավելու խնդիրը այնքան էլ լուրջ չէ. դեռ կարելի է շատ բան ուղղել: Պետք է աշխատել հիմնադրամի թարմացման, համազգային խնդիրների և դրանց իրականացման սահմանման համար: Դրանցից մեկը կարող է լինել  հայրենադարձությունը, որի մասին կառավարությունը բազմիցս խոսել է: Հայրենադարձությունն ուղղակի կապ ունի Սփյուռքի հետ, այն կարող է ունենալ նաև այլ բաղադրիչներ` մահմեդական երկրներից փախստականների և հայ միգրանտների բնակեցում, Արցախի տարածքների յուրացում և այլն:

Այսօր հայկական սյփուռքը բոլոր քաղաքական ջանքերը գործադրում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Սակայն նման գործոնեությունն ապագայում նպատակներ չունի, դա հաշիվների մաքրում է անցյալի հետ: Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և տարեցտարի երիտասարդության ավելի քիչ մասին է հետաքրքրում դա Սփյուռքում: Եթե Հայաստանի քաղաքական գործիչները համարձակվում են Սփյուռքին ներգրավել երկրի զարգացման գործում, ապա նրանք  կարող են նոր տեսակետից ձգել Սփյուռքին, փոխել նրա քաղաքական ուղղվածությունը:

Այսօր հայկական սփյուռքի մեծ մասը իրեն ասոցացնում է  պատմական Հայաստանի հետ:  Անհրաժեշտ է աշխատել Սփյուռքի ինքնության ուղղությամբ, որպեսզի հաջողվի ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ պատմական Հայաստանի կապի գիտակցումը:

Հայաստանն իր հերթին պետք է դադարի Սփյուքռին միայն որպես դոնոր ընկալել: «Հայաստան» հիմնադրամի հաշվին իրականացվող նախագծերը պետք է ստանան պետության ֆինանսավորումը: Այդ դեպքում նրանց գործուենությունը չի լինի զուտ բարեգործական, այլ գործընկերային: Արցախում արդեն այսօր շատ նախագծեր են իրականցվում, սակայն այդպես պետք է լինի միշտ, և դա կբարձրացնի հիմնադրամի հեղինակությունը: Բացի այդ եթե հիմնադրամը իրականացնի առաջին հերթին Սփյուռքի համար առաջնահերթ կողմնորոշում ունեցող  նախագծեր` հայրենադարձություն, վերաբնակեցում, լեզվի դասավանդում, բոլոր համայնքներում գործող  Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն, պատմական և ճարտարագիտական կոթողների վերականգնում, այդ թվում`  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, դա կբարձրացնի Սփյուռքի ներգրավվածությունը, ընդ որում այդ մակարդակը կշարունակի աճել բավական երկար: Արդյունքում հեռուստամարաթոների ժամանակ հավաքագրված գումարը, ինչպես նաև Սփյուռքից ներդրումների ծավալները  կավելանան:

Թեգեր: «Հայաստան» հեռուստամարաթոն