Skip to main content
Աջակցություն 28 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12567')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
08 Հուն, 14:40
Կարծիք

Իրաքում ամերիկյան բազաների նկատմամբ հարվածներով հնարավոր է ԱՄՆ-ն ու Իրանը սահմանափակվեն և էսկալացիայի կամ պատերազմի չգնան. Գոհար Իսկանդարյան

ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների և սպասվող զարգացումների մասին Armenia Today-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ

img

Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանն ավելի քան 15 բալիստիկ հիթիռ է արձակել։ Իրանի կողմից արձակված 10 հրթիռ ընկել է «Այն-ալ-Ասադ» ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ 

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների և սպասվող զարգացումների մասին Armenia Today-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնածավալ գործողություններ և հարվածներ տեղի չեն ունենա։ Պետք է ուշադրություն դարձնել Իրանի ղեկավարության և Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությանը։ Երկու երկրների ղեկավարների հայտարարություններից դատելով, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, քանի որ ամերիկյան բազաների նկատմամբ հարվածներից հետո, ամերիկյան կողմի տվյալներով, ամերիկացի զինվորականների զոհվելու մասին դեռևս տեղեկատվություն չկա»,- ասաց Իսկանդարյանը։

Իսկանդարյանի խոսքով՝ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Իրանն այս հարվածներով ցույց է տալիս, որ վրեժ է լուծել Սոլեյմանիի սպանության համար, Միացյալ Նահանգները «գոհ է», քանի որ զոհեր չկա և այսքանով փորձում են սահմանափակվել, քանզի Իրանի ԱԳ նախարար Զարիֆն էլ նշել է, որ իրենք փորձում են էսկալացիայի կամ պատերազմի չգնալ։

Հարցին՝ ո՞ր տարածքները կընդգրկի հնարավոր ռազմական գործողությունների աշխարահագրությունը՝ իրանագետը նշեց, որ գործողությունները կընդգրկեն այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաները, հիմնական հարվածները կլինեն Իրաքի, Սիրիայի և Լիբանանի տարածքում։

Խոսելով իրանական ցանցային կառույցների, մասնավորապես լիբանանյան «Հըզբոլլահ»-ի գործունեության մասին՝ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ կարծում է, այսքանով Իրանը կավարտի իր գործողությունները, թե ինչ կանի «Հըզբոլլահ»-ը, դա կերևա ապագայում։

«Եթե շարունակվի հրթիռակոծումները և Իրանը պատասխան հարվածներով հանդես գա, ապա դա կնպաստի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոտքի կանգնելուն, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկելի է»,- ասաց իրանագետը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ֆոնին Մերձավոր Արևելքում ի՞նչ ուժեր կակտիվանան, ինչ գործողություններով հանդես կգա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններին Հայաստանի դիրորոշմանը՝ Իսկանդարյանը նշեց․
«Հայկական կողմի կոչը, կարծում եմ, ճիշտ է եղել, քանի որ և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկրներ են և մենք չենք կարող որևէ մեկի կողմը բռնել, քանի որ սա մեր խնդիրը չէ»։

Թեգեր: Իրան, ԱՄՆ, Գոհար Իսկանդարյան