Skip to main content
Աջակցություն 28 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12602')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
08 Հուն, 19:02
Կարծիք

Իրան-Միացյալ Նահանգներ ռազմական սրացումը գուցե իրանական կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծով ավարտվի․ Արմեն Պետրոսյան

Արաբագետի խոսքով՝ վերջին սրացումների ամենաառանցքային հանգամանքն այն է, որ ամերիկյան կողմը մարդկային կորուստներ չի ունեցել և սա գլխավոր գրավականն է, որ ռազմական սրացումներ, հնարավոր է, չլինեն

img

Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանն ավելի քան 15 բալիստիկ հիթիռ է արձակել։ Իրանի կողմից արձակված 10 հրթիռ ընկել է «Այն-ալ-Ասադ» ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ 

Հունվարի  3-ին Բաղդադում ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների, Իրաքի տարածքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման և սպասվող զարգացումների մասին Armenia Today-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Արաբագետի խոսքով՝ իրանական կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը ռազմական պատասախանն էր Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը և եթե մինչ այդ իրանական կողմը ԱՄՆ-ին պատասխանում էր տարբեր հարթություններում՝ քարոզչական, քաղաքական, դիվանագիտական, հոգեբանակական, ապա այս ռազմական պատասխանն ամենակարևորն էր՝ չնայած դրա արդյունքներին և ոչ համաչափությանը։ 

«Ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո ռազմական առումով դժվար թե լարվածություն լինի, աստիճանաբար լարվածության թուլացում կարձանագրվի, հիմնական գործընթացքները կտեղափոխվեն քաղաքական և քարոզչական հարթություն»,- ասաց Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հրթիռակոծումից հետո ի՞նչ փուլ  թևակոխեցին ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները։ 

Խոսելով Մերձավոր Արևելքում գործող իրանամետ տարբեր կառույցների՝ մասնավորապես լիբանանյան «Հըզբոլլահի» գործունեության մասին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Սոլեյմանիի սպանության իրանական ռազմական պատասխանը մի քանի փուլով է տեղի ունենալու։

«Առաջինը նախօրեին տեղի ունեցած հրթիռակոծումն էր, որի պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց  Իսլամական հեղափոխության պահապանների կոպուսը, իսկ այլ շերտերում պատասխաններն արդեն կիրականացվեն իրանամետ տարաբնույթ ուժերի կողմից՝ տարբեր եղանակներով, մասնավորապես դա կդրսևորվի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների ռազմական, տնտեսական և այլ օբյեկտներին հնարավոր հավածների տեսքով»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ Իրան-Միացյալ Նահանգներ ռազմական սրացումը գուցե այս վերջին գործողությամբ ավարտվի ՝ միաժամանակ չբացառելով իրանամետ ուժերի կողմից հնարավոր գործողությունները։

Արաբագետի խոսքով՝ վերջին սրացումների ամենաառանցքային հանգամանքն այն է, որ ամերիկյան կողմը մարդկային կորուստներ չի ունեցել և սա գլխավոր գրավականն է, որ ռազմական սրացումներ, հնարավոր է, չլինեն։

Խոսելով միջազգային հանրության գործելակերպի և հնարավոր միջնորդության իրականացման մասին՝ Արմեն Պետրոսյանը նշեց․

«Վերջին 1,5 տարիների ընթացքում ԱՄՆ-Իրան հակամարտությունը ընթանում է խորացման ճանապարհով և միջազգային դերակատարները փորձել են միջնորդությամբ հանդես գալ, բայց որևէ հաջողության չես հասել։ Այս դեպքում ևս, կարծում եմ, որևէ դերակատարի չի հաջողվի միջնորդությամբ հանդես գալ, քանի որ իրանական կողմի կորուստը հոգեբանական և խորհրդանշական առումով բավական մեծ էր։ Իրանական հասարակության շրջանում ստեղծված տրամադրությունները բավականին հակասական են և դա թույլ չի տա իշխանություններին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների գնալ»։ 

Արաբագետը նաև նշեց, որ այս տարի ընտրական է և՛ Իրանում, և՛ Միացյալ Նահանգներում և երկու կողմերն էլ կկենտրոնանան ներքին խնդիրների վրա՝ հազիվ թե ուշադրություն դարձնելով արտաքին խնդիրներին։
«Հիմնական գործընթացները, բնականաբար ծավալվելու են երկու երկների ներքաղաքական հարթություններում։ Իհարկե այս սրացումն էլ յուրաքանչյուր երկիր օգտագործելու է իր շահերին համապատասխան»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։
 
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանով Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել էր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

Թեգեր: Արմեն Պետրոսյան, Իրան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք