Skip to main content
Աջակցություն 26 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12611')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
08 Հուն, 22:00
Կարծիք

Ինչու՞ չթանկացավ ռուսական գազը

Ռուսաստանը չի օգտագործում «գազային լծակներ» Հայաստանի նկատմամբ

img

2019թ. վերջին օրը հայտնի դարձավ, որ հաջորդող տարում «Գազպրոմը» կշարունակի բնական գազ մատակարարել Հայաստանին նախկին պայմաններով:

Ինչպես հաղորդել է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը, այդ մասին նշված է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրված ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարման պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրում: Նման դեպքում Հայաստանի համար գազի գինը (հայ-վրացական սահմանին) կմնա 165 դոլար հազար խորանարդ մետրի համար:

Ի դեպ, ներկայումս գազի գինը Հայաստանի համար էականորեն ցածր է, քան ռուսական գազի մյուս գնորդների համար, բացի Բելառուսից:

Ամբողջ անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանից գազի ներկրման սակագների հնարավոր թանկացման հարցը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն էր: Ընդ որում շատ փորձագետներ և վերծուլաբաններ կանխատեսում էին, որ գազի գինը պարտադիր կերպով կբարձրանա: Հարցը զուտ նրանում էր, թե քանի տոկոսով` 10, 20, թե 30:

Նման կանխատեսումները հիմնվում էին այն բանի վրա, որ Մոսկվան ենթադրաբար այնքան էլ գոհ չէ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայ-ռուսական հարաբերությունների  ներկա մակարդակից, այդ պատճառով էլ կօգտագործի գազի գործոնը հայկական ներկա ղեկավարության նկատմամբ  ճնշում գործադրելու համար:

Հետխորհրդային շրջանում գազի գնի հարցը Ռուսաստանի համար, անխոս, ճնշման աշխարհաքաղաքական գործոն է Եվրոպայի և Խորհրդային Միության նախկին հանրապետությունների հետ փոխհարաբերություններում: 

Սակայն, ինչ վերաբերում է Հայաստանին, ինչպես երևում է, Ռուսաստանը չի օգտագործում «գազային լծակները»: Հայտնի է, որ Մոսկվան մոնոպոլ է սեփական էներգառեսուրսներ չունեցող Հայաստանի գազային շուկայում (95%): Եվ բնական է, որ այդ վառելիքի գնի թանկացումը կհանգեցնի երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման: Նաև հասկանալի է, որ նման իրավիճակում Փաշինյանը և իր թիմը միանշանակ չեն կարողանա իրականացնել տնտեսական բարեփոխումներ կատարելու և բնակչության կենսամակարդակը բարձրացնելու իրենց խոստումները: Դա լավագույն դեպքում: Վատագույն տարբերակի դեպքում կարող է լրջորեն անկում ապրել Վարչապետի վարկանիշը` իրենից բխող հետևանքներով:

Ակնհայտ է, որ Մոսկվայի համար այսօր շահեկան չէ Հայաստանի նման մռայլ հեռանկարը: Անցյալ տարվա աշնանը Հայաստանի Վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի հարցի քննարկումների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ սակագները պետք է այնպիսին լինեն, որ  հարված չհասցնեն Հայաստանի տնտեսությանը:

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նման բարյացակամ վերաբերմունքը կարելի է բացատրել նրանով, որ ռազմավարական հարցերում պաշտոնական Երևանը լիովին կատարում է իր պարտավորությունները որպես Ռուսաստանի դաշնակից և որպես անդամ Մոսկվայի հովանու ներքո գործող ինտեգրացիոն այնպիսի միավորումներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգությանպայմանագրի կազմակերպությունը: Նման դեպքում կարելի է հաստատել, որ Մոսկվան իր ռազմավարական դաշնակցին տրամադրում է լրջագույն  տնտեսական նախապատվություններ:

Թեգեր: «газовые рычаги», Ռուսաստան, Հայաստան