Skip to main content
Աջակցություն 26 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12612')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
08 Հուն, 22:16
Կարծիք

ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլևս հիմքեր չունի պնդելու Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակահարմարության թեզը․ Հմայակ Հովհաննիսյան

ՀՀ քաղաքագետների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ Սոլեյմանիի ֆիզիկական ոչնչացումն ԱՄՆ-ի կողմից դուրս բերեց ԱՄՆ-Իրան հակադրությունը միջպետական առճակատման հարթություն

img

«Տարածաշրջանում ստեղծվել է չափազանց ծանր, պայթյունավտանգ, մեր պետական շահերի տեսանկյունից բազմիմաստ իրավիճակ: Անշուշտ, սա դեռ սկիզբն է՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի խառնվածքը և այն հանգամանքը, որ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների գերիշխանությունն աշխարհում ամեն գնով ապահովելու իր վճռականության մասին։ Հաշվի առնելով դա՝ կարելի է ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք հետագա սրացումներին»։ Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները, դրանց հետագա հնարավոր զարգացումն ու ՀՀ անվտանգային մարտահրավերները ու քաղաքական ղեկավարության արձագանքը։

 Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծմանը ամերիկյան պատասխանը չի ուշանա և միանգամայն կանխատեսելի է իրավիճակի հետագա վատթարացումը և կոնֆլիկտի խորացումը։

Ինչ վերաբերում է ամերիկյան ավիահարվածի արդյունքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դստեր այն հայտարարությանը, թե հոր մահվան վրեժը լուծելու է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալահը, Հովհաննիսյանն ընդգծեց, որ միջպետական բախումից խուսափելու համար Իրանը պետք է որ ապավինի աշխարհում գործող տարբեր, այդ թվում ծայրահեղական, իսլամիստական շարժումների օժանդակությանը։

«Սոլեյմանիի դստեր հայտարարությունը, թե հոր վրեժը կիրականացվի «Հըզբոլլահի» միջոցով, արտացոլում է Իրանի քաղաքական վերնախավի ձգտումը խուսափել ուղղակի միջպետական ռազմական առճակատումից ԱՄՆ-ի հետ, քանզի այդպիսի առճակատումը հավասարաչափ վտանգավոր է բոլոր կողմերի համար», - նշեց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միջպետական առճակատումը վտանգավոր հետևանքներ կունենա ինչպես Իրանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի ու միջազգային անվտանգության համար։

«Իրանը հավակնում է մահմեդական աշխարհում առաջատար դերին՝ որպես իսլամական ավանդույթների և հավատքի պահապան և հետևողական արտահայտիչ, այդ իսկ պատճառով ձգտում է բոլոր իսլամական շարժումների վրա տարածել իր ազդեցությունը։ Իրանի ազդեցությունը «Հըզբոլլահի» վրա հայտնի է՝ կասկած չի հարուցում։ Միջպետական բախումից խուսափելու համար Իրանը պետք է որ ապավինի աշխարհում գործող տարբեր նմանատիպ շարժումների օժանդակությանը, քանի որ ԱՄՆ հետ ուղղակի առճակատումն Իրանին ոչ մի լավ բան չի խոստանում, վտանգավոր է ինչպես ԱՄՆ, այնպես էլ Իրանի համար»,- ընդգծեց նա։

Քաղաքագետների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ Սոլեյմանին հենց այն գործիչն էր, ով մշտապես խուսափել է ԱՄՆ հետ անմիջական միջպետական առճակատուից և դրա համար շատերը անարդարություն են համարում նրա ֆիզիկական ոչնչացումը՝ գտնելով, որ դրանով էլ ավելի է մեծանում աշխարհում իսլամական ծայրահեղականության ծավալման վտանգը:

«Իրաքում շիա մահմեդականները փորձ արեցին կրկնել այն նույն սցենարը, որը՝ գործարկվել էր Իրանում 1979 թվականին։( Խոսքը այն մասին է, որ Իմամի հետևորդ ուսանողների խմբավորումը, որը սատարում էր Իրանի իսլամական հեղափոխությանը, 1979 թվականին ժողովրդի զանգվածային աջակցությամբ գրավեց ԱՄՆ դեսպանատունը Թեհրանում(խմբ)): ԱՄՆ պատասխանն Իրաքում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված գործողությանը, որով ֆիզիկապես ոչնչացվեց Սոլեյմանին, Իրանի համար, իհարկե, անսպասելի էր: Թեհրանում լավ չէին հաշվարկել, որ 1979 թվականից հետո շատ ջրեր են հոսել, շատ բան է փոխվել: Այլևս գոյություն չունի Խորհրդային Միությունը, որը հակակշռում էր ԱՄՆ-ին, և Նահանգներն այսօր միակ գերտերությունն են աշխարհում: Թեհրանում լավ չէին հաշվարկել, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության օրոք ԱՄՆ ձգտում է առավելագույնը քաղել սառը պատերազմում իր հաղթանակից և աշխարհում միակ գերտերության իր ներկայիս կարգավիճակից»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

Հմայակ Հովհաննիսյանն ընթերցողի ուշադրությունը հրավիրեց մի հետաքրքիր հանգամանքի վրա, այն է՝ մեզ համար ԱՄՆ և Իրանի միջև առճակատման հետևանքներից մեկը կարող է լինել այն, որ ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլևս չի կարողանա հիմնավորել Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում

միջազգային ուժերի տեղակայման նպատակահարմարությունը , քանզի Իրանը ներկա պայմաններում էլ ավելի մեծ վճռականությամբ չի հանդուրժի միջազգային ուժերի կողմից իր սահմանների վերահսկման որևէ փորձ։

Ըստ քաղաքագետի՝ ճգնաժամերի ռիսկերի հետ մեկտեղ միշտ էլ բացվում են նաև նոր հնարավորություններ՝ սեփական ազգային շահերն դիվանագիտական միջոցներով առաջ տանելու համար: Եթե ճկուն լինենք, ապա կկարողանանք ի շահ մեզ ծառայեցնել ճգնաժամային իրավիճակից բխող նոր հանգամանքները։

Անդրադառնալով Ղասեմ Սոլեյմանիի սպանության շուրջ տարածված կեղծ տեղեկատվությանը, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ, Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ դատարկամտություն է համարում ինչ-որ ֆեյսբուքյան օգտատերերի գրառման հետ կապել Իրանի լրատվամիջոցների կողմից արտահայտված դժգոհությունները՝ պայմանավորված ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից ցուցաբերվող վերաբերմունքով։

«Սա ուղղակի ծիծաղ է առաջացնում, քանզի ինչ-որ օգտատեր, ինչ-որ գրառմամբ գուցե կարող է ներազդել Ադրբեջանի, բայց երբեք ոչ՝ Իրանի վրա»,- նշեց նա, հավելելով, որ Իրանը կրոնապետություն է և այնտեղ մամուլը, լրատվամիջոցները այնպես չեն գործում, ինչպես արևմտյան երկրներում։

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, եթե հարևան, բարեկամ երկրում ինչ- ինչ պատճառներով զոհվել է կարևորագույն պաշտոնյաներից մեկը, հենց սկզբից ցավակցություն արտահայտելը անհրաժեշտություն է, որովհետև ցավակցություն արտահայտելով իրավունք ես ստանում հանդես գալու խաղասիրական կոչերով կամ միջնորդ, հաշտարար դառնալու առաքելությամբ, հակառակ դեպքում, նման կոչերն իմաստազուրկ են։

Թեգեր: Հմայակ Հովհաննիսյան, ԱՄՆ, Իրան, Իրաք