Skip to main content
Աջակցություն 26 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12700')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
09 Հուն, 22:48
Կարծիք

Իրան-ամերիկյան հակամարտություն. սպառնալիք Հարավային Կովկասի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Ամերիկա-իրանյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի ներկա չեզոք դիրքորոշումը, ինչպես երևում է, միակ ճշմարիտ տարբերակն է

img

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ «Եթե ԱՄՆ-ն այևս ռազմական գործողություններ չիրականացնի Իրանի նկատմամբ, ապա մենք ևս նման գործողություններ չենք անի»:

Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված իր ուղերձում  Իրանի հետ կապված իրավիճակի հարցով , ըստ էության, վերցրել է հաշտարար նոտա այն բանից հետո, երբ Թեհրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում ԱՄՆ երկու ռազմաբազաների ուղղությամբ` ի պատասխան Քասեմ Սուլեյմանիի սպանության:

Նրա խոսքով «Որքանով մենք շարունակում ենք գնահատել իրանական ագրեսիայի պատասխանի տարբերակները, Միացյալ Նահանգներն ամիջապես կկիրառի լրացուցիչ կոշտ տնտեսական պատժամիջոցներ իրանական ռեժիմի դեմ: Այդ հզոր պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի Իրանը չի փոխի իր վարքը»:

Թրամփը նաև հասկացրեց, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության: Դրանով իսկ կարելի է ենթադրել, որ ամեն դեպքում մոտակա ժամանակահատվածում կողմերը հեռու կմնան ուժային գործողություններից միմյանց նկատմամբ: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ ներկա լիովին թույլ հաշտեցումը կտևի երկար:

Ամերիկա-իրանյան հակամարտությունն ոարդեն քառասուն տարի է` շարունակվում է` սկսած Իրանում 1979թ. հեղափոխությունից:

Վերջին 10-15 տարիներին  այն այնքան է մոտեցել ճգնաժամային գծին, որ խոսքն արդեն գնում է երկու պետությունների ռազմական ուղղակի բախման մասին:

Եթե իրանական և ամերիկյան «բազեները» գերակշռեն «չափավորների» նկատմամբ, կարելի է սպասել ինչպես այդ երկրների միջև ուղղակի, այնպես էլ, ավելի հավանական է, անուղղակի ռազմական բախում: Օրինակ` խոսքը գնում է Իրաքում, Լիբանանում, Եմենում և արաբական որոշ երկրներում  իրանամետ շիական ռազմական խմբավորումների մասին, որոնք կարող են հարձակման ենթարկել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները:

Իր հերթին Վաշինգտոնը կարող է հստակ ռմբակոծումների ենթարկել իարանական ռազմական օբյեկտները: Բացառված չեն ռազմական բախումները Օսմանյան և Պարսից ծոցում և, մասնավորապես, Օրմուզի նեղուցում: Ամերիկա-իրանյան ակնհայտ ռազմական հակադրությունը, անխոս, կհանգեցնի ոչ միայն Մերձավոր Արևելքում և Առաջավոր Ասիայում ընդհանուր իրավիճակի սրման և անկայունացման:

Այն կանդրադառնա նաև Իրանի հետ սահմանակից Հարավային Կովկասի և, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության վրա:

Այս համատեքստում կարելի է համաձայնել ռուս նշանավոր քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովի հետ, ով պնդում է. «Իրավիճակը շատ վտանգավոր է Ղարաբաղյան հակամարտության համար, որտեղ պահպանվում է փխրուն հավասարակշռություն: Տարածաշրջանային պայթյունը կարող է խախտել փխրուն հավասարակշռությունը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Ցանկացած դեպքում ամերիկա-իրանյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի ներկա չեզոք դիրքորոշումը, ինչպես երևում է, միակ ճիշտ դիրքորոշումն է` հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամական հարևան պետություն է, տարածաշրջանային տերություն, իսկ ԱՄՆ-ն` աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը:

 

Թեգեր: Իրան, ԱՄՆ, Քասեմ Սուլեյմանի, Ղարաբաղյան հակամարտություն