Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12738')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
10 Հուն, 13:13
Հասարակություն

Կեղծ լուրերի շրջանառումը պետք է կանխել վաղ փուլում․ Տիգրան Աբրահամյան

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանի կողմից կառավարվող տարբեր «ջարդված» օգտատերերի էջերով Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ են հրապարակվում

img

Կեղծ պռոֆիլների և տարատեսակ դիանաների թեմայի ակտուալության ֆոնին, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ևս մեկ թարմ օրինակ է ներկայացրել, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրել է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատանք տարվի։

«Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից, Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ մի քանի ամիս է, տարբեր խմբերում, իր  ընկերոջ անունից կեղծ լուրեր են շրջանառվում փողոց դուրս գալու և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անելու մասին։

Արցախի նախագահի խորհրդականը տեղեկացրել է, որ անձամբ գրել է ադմիններին, փորձել խմբերում կանխել ադրբեջանցիների կեղծ լուրերի տարածումը, սակայն խմբերի ադմինների ճնշող մեծամասնությունը չեն արձագանքում։ Աբրահամյանը հրապարակել է խմբի և օգտատիրոջ պրոֆիլի լինքեր և նշել, որ սա համալիր լուծում պահանջող խնդիր է։

«Խնդրանքս է տեղեկատվական անվտանգության թեմաներով զբաղվող կառույցներին՝ զբաղվելու նմանօրինակ անվտանգային խնդիրներով, նման դեպքերը կանխել վաղ փուլում, ինչպես նաև՝ տեղեկատվական անվտանգության սկզբունքների, դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ իրականացնել»,-եզրափակել է նա։

Թեգեր: Տիգրան Աբրահամյան