Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12744')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
10 Հուն, 14:20
Տարածաշրջան

Մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի․ Սաֆրաստյան

Արևալագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ Իրանի և ԱՄՆ միջև բախումը կտեղափոխվի ռազմավարական հարթություն

img

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության առաջին՝ մարտավարական փուլն ավարտված է և հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն, որն ավելի կարևոր խնդիրների է վերաբերելու։

Այս մասին հունվարի 10-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԳԱ Արևալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Իրանը շատ հստակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որ վերջ տա ամերիկյան զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արևելքում: Սա իսկապես կարևոր ռազմավարական նպատակ է, որ իր առջև դրել է Իրանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը, հավելելով, որ խնդիրը կարևոր կլինի հետևանքների տեսանկյունից ևս:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, ըստ արևելագետի, այստեղ խնդիրներն այդքան միանշանակ չեն դրվում: 

«Երբ իշխանության էր գալիս Թրամփը, նա հստակ հայտարարում էր, որ իր համար ամենակարևորը ԱՄՆ-ն է և, դրանից ելնելով, նա հայտարարում էր, որ պետք է ձգտի թուլացնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում»,- նշել է նա: 
Արևալագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով այդ նպատակները չեն կիսում ամերիկյան կառավարող դասի մեծ մասը, ինչով էլ պայմանավորված է Թրամփի կողմից դրանց իրականացման ձախողումը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի հայտարարվեց, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայից, բայց դա կիսատ մնաց, բայց Թրամփի ռազմավարական նշանակություն ունեցող քայլը չընդունվեց ամերիկյան ղեկավարության կողմից։

«Աշխարհը միջազգային հարաբերությունների առումով մտնում է մի նոր փուլ: Այդ փուլի առաձնահատկությունը պետք է լինի այն, որ մեկ երկիր, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ը, ուղղակի հնարավորություն չի ունենա ներուժը տարածել աշխարհի տարբեր տարածաշրջաններում  և դրան հաղորդել ռազմական ներկայության տեքստ: Սա օբյեկտիվ է և  Թրամփի ձգտումը՝ պակասեցնել ամերիկյան ներկայությունը տարբեր տարածաշրջաններում բխում է օբյեկտիվ օրինաչափությունից»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, այստեղ, ըստ Սաֆրաստյանի, ԱՄՆ-ը շատ լուրջ ռազմական ներկայություն ունի, իսկ Իրանի որդեգրած մոտեցման պարագայում խնդիրը  կտեղափոխվի ռազմավարական հարթություն։

«Ըստ էության Իրանը շրջապատված է ամերիկյան զինված ուժերով: Եթե Իրանն իր առջև դնում է այսպիսի խնդիր, դա նշանակում է, որ բախումը երկու երկրների միջև կտեղափոխվի ռազմավարական հարթություն: Կարծում եմ՝ մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի»:

Թեգեր: Ռուբեն Սաֆրաստյան, Իրան, ԱՄՆ