Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12745')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
10 Հուն, 14:25
Իրավունք

ՄԻՊ-ը հրապարակել է «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները

«Թռչունյան տուն» մանկատանն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ

img

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են մտահոգիչ տվյալներ՝ «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը խնամվող երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

ՄԻՊ-ը տվյալ հաստատությունում արձանագրել է խնդիրներ, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտման։

Բացահայտված հիմնական խնդիրներից է այն, որ հաստատությունը փաստացի իրականացնում է մանկապարտեզի, հանրակրթական դպրոցի և մանկատան գործառույթներ, սակայն ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 381-Ն որոշմամբ հաստատված հաստատությունների տիպերում նման տիպ սահմանված չէ: Որոշակի խախտումներ են արձանագրվել նաև՝ կապված երեխաների փաստաթղթերի հետ:

Արձանագրված խախտումների մեջ առանձին տեղ են գրավում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները՝ լոգարանների և սանհանգույցների հետ կապված խնդիրները:

Ըստ ՄԻՊ-ի՝ բուժծառայության կազմակերպումը ևս թերի է.«Հաստատությունում աշխատում է մեկ բուժքույր, ում հավաստմամբ՝ ինքն իրականացնում է առաջին բուժօգնությունը, իսկ այլ խնդիրների դեպքում հրավիրվում է բժիշկ։ Երեխաներն իրենց առանձնազրույցների ժամանակ նշել են, որ երեկոյան ժամերին չեն կարողանում դեղեր ստանալ, եթե, օրինակ՝ ունեն գլխացավ կամ ատամնացավ, քանի որ բուժքույրը երեկոյան ժամերին չի աշխատում»:

Առանձին խնդիր է նաև միտեսակ սնունդը. հաստատության ճաշացանկերի ուսումնասիրությունը վկայում է, որ երեխաները մեկից ավելի տեսակ սննդամթերք առհասարակ չեն ստանում կամ ստանում են անբավարար քանակությամբ:

«Վերոգրյալ բացահայտված խնդիրների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ, որոնք այցերից հետո ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,-նշված է ՄԻՊ զեկույցի եզրափակիչ մասում:

Թեգեր: Թռչունյան տուն, ՄԻՊ