Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12754')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Սոլեյմանիի մահից հետո քառասունքի ընթացքում բացառվում են․ Ոսկանյան

Ոսկանյանի կարծիքով՝ Սոլեյմանիի սպանությունը ջուրը գցեց ԱՄՆ–ի` Իրանի ներսում ցնցումների հասնելու զանազան կառուցակարգերի աշխատանքը

img

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները բացառված են։ Այսօր՝ հունվարի 10-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Երկու օր առաջ եմ վերադարձել Իրանից և պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ իրանական հասարակության մոտ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալու կամ լարվածությունը թուլացնելուն միտված տրամադրություններ չկան: Դրանք չկան, հաշվի առնելով թե՛ քաղաքական, թե՛ գաղափարախոսական ու կրոնական առանձնահատկությունները: Շիայական իսլամում մարդու մահից հետո քառասունքի ընթացքում բանակցությունները բացառվում են»,- ասել է Ոսկանյանը՝ ընդգծելով, որ իրանցիներն օգտագործելու են իրենց ունեցած բոլոր հնարավորությունները` Մերձավոր Արևելքում կրճատելու Միացյալ Նահանգների զինված ներկայությունը:

Իրանագետը նշել է, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը համախմբել է իրանական ողջ հասարակությանը և ԱՄՆ զանազան կառուցակարգերի՝ տարիներ շարունակ իրականացրած աշխատանքը՝ հասնելու Իրանի ներսում քաղաքական ցնցումների, պսակվել է անհաջողությամբ:

«ԱՄՆ–ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր բոլոր փաթեթներն արդեն իսկ կիրառել է։ Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման հետ կապված շատ բան չի փոխվի Իրանի համար. մի քանի անձ կհայտնվի պատժամիջոցների ցուցակում և վերջ»,-ավելացրեց իրանագետը: 

Հիշեցնենք, որ Իրանի շուրջ իրադրությունը կտրուկ սրվել Է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Թեհրանը Վաշինգտոնին խոստացել է կոշտ պատասխան տալ:
Իրանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել: Իրանը հունվարի 8-ին բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ:

Թեգեր: Վարդան Ոսկանյան, ԱՄՆ, Իրան, Ղասեմ Սոլեյմանի