Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12781')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
10 Հուն, 22:02
Հատուկ նախագծեր

Ինչպե՞ս վերականգնել ուղեղը, որ այն սկսի աշխատել նոր ուժով

5 խորհուրդ ուղեղի աշխատանքի վերականգնման համար

img

Դուք անվերջ աշխատու՞մ եք, սակայն չեք հասցնում գործն ամբողջությամբ ավարտել, Դուք այնքա՞ն եք կենտրոնացել աշխատանքի վրա, որ ուրիշ հարցերի մասին ի վիճակի չեք մտածելու, դա նշանակում է, որ Ձեր ուղեղը բավարար չափով չի հանգստանում, և անհրաժեշտ են դադարներ:

Harvard Business Review Russia-ն ներկայացնում է ուղեղի լիցքաթափման 5 խորհուրդ, որից հետո այն կաշխատի նոր ուժով:

1 Թու՜յլ տվեք Ձեզ երազել. Քանի մտքերը թափառում են, ուղեղը վերականգնվում է: Նեյրոկենսաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ երազ տեսնելու վիճակում ուղեղը շարունակում է մնալ ակտիվ և արտադրողական: «Լռելյայն ռեժիմում» վերականգնվում են կապի շղթաներն ուղեղում, սրվում են ուշադրությունը, ընկալումն ու ճանաչողականությունը: Աշխատանքի ընթացքում արե՜ք ընմիջումներ և թու՜յլ տվեք մտքերին միառժամանակ «թափառել»:

Armenia Today

2 Մի՜ պատրաստվեք հանդիպումների և շնորհանդեսների. Շատ մարդիկ ինտենիսվորեն կենտրոնանում են կարևոր հանդիպումների և շնարհանդեսների նախապատրաստման վրա: Բայց ավելի շահավետ կլինի մտածել ինչ-որ այլ բանի մասին: Շեղվելով որևէ կարևոր հանդիպման կամ շնորհանդեսի մասին մտածելուց` Դուք կդադարեք խուճապի մատնվել և հնարավոր բարդությունների և անհաջողությունների մասին մտածել և կսկսեք կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա և արդյունքում հաջողությամբ գլուխ հանել դրանցից:

3 Կարևոր որոշումների վրա քիչ ժամանակ ծախսեք. Հետազոտությունները ցույց են տվել, որ մենք ընդունում ենք կարևոր որոշումներ, երբ ավելի քիչ ենք վերլուծում և ավելի շատ ենք վստահում մեր ենթագիտակցությանը: Մենք առավել գիտակից ընտրություն կատարում ենք, երբ մեր ուղեղին հնարավորություն ենք տալիս որոշ ժամանակով կտրվել բարդ խնդիրներից: Ձեռքի տակ պահե՜ք խաչբառ, ամսագիր կամ զվարճանքի այլ միջոց և Դուք կհիանաք սեփական արդյունավետությամբ:

Armenia Today

4 Կարևոր է ոչ թե կենտրոնացվածությունը, այլ խոհեմությունը. Քնի օգտին կատարված հետազոտությունները դրդում են առօրյա կյանքի մեջ ներառել նաև գործունեության «խոհեմ» ձևեր: Սակայն քչերը կարող են աշխատանքային օրվա ընթացքում փախչել աշխատանքից և զբաղվել յոգայով կամ մեդիտացիայով: Սակայն կարելի է անցկացնել կենտրոնացված շնչառության կաճաժամկետ (մի քանի րոպե տևող) վարժություններ: Հետևե՜ք շնչառությանը, գիտակցորեն դանդաղեցրե՜ք այն, երկար և խորը շունչ քաշե՜ք: Սրանք լարվածության և սթրեսի հաղթահարման համար կարևոր և արդյունավետ միջոցներ են:

5 Կրճատե՜ք աշխատանքային օրը. Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ առավելագույն արդյունքի հասնում են այն դեպքում, երբ աշխատում են ոչ ավելի քան 5 ժամ` ընդ որում նվազագույնը յուրքանաչյուր ժամը մեկ ընդմիջում անելով, որը թույլ կտա վերականգնվել: Եթե կարճ ընդմիջումները բավարար չեն, ապա վերցրեք ազատ աշխատանքային օր կամ աշխատանքային օրվա կեսը: Առհասարակ բոլոր մարդկանց անհրաժեշտ է ավելի քիչ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքը լինի առավել արդյունավետ:

Թեգեր: Ուղեղի աշխատանք, վերականգնել