Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12818')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices

Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի նախագահն Աբու Դաբիում կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին և հանդես կգա որպես գլխավոր բանախոս

img

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության հետ կապերի վարչությունը։

Նշվում է, որ ացի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահն Աբու Դաբիում կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին և հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա ֆորումին մասնակցելու նպատակով Աբու Դաբի ժամանած այլ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների՝ մասնավորապես Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի և այլոց հետ: 

«Աբու Դաբի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Համաժողովի բացմանը մասնակցելու են շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:

Համաժողովն այս տարի անդրադառնալու է կլիմայական փոփոխություններին ու դրանց հետևանքներին, էներգետիկայի, սննդի անվտանգության խնդիրներին, առողջապահության ոլորտում նորարարությունների ու բիոտեխնոլոգիաների կիրառությանը, արհեստական բանականությանն ու երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերին:

Թեգեր: Արմեն Սարգսյան, Արաբական Միացյալ Էմիրություներ