Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12820')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices

Գլխավոր դատախազությունը հերքել է վարչապետի մոտ գաղտնի խորհրդակցության մասին տեղեկատվությունը

Գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ տեղեկությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում և իրականության հետ որևէ կապ չունեն

img

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր գաղտնի խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ երեկվանից որոշ լրատվամիջոցներ, հղում անելով անանուն աղբյուրներին, տեղեկություններ են տարածում այն մասին, որ ՀՀ վարչապետը մի գաղտնի խորհրդակցություն է հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ։ 

«Ժոցովի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։ Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին, թե իբր ՍԴ առանձին դատավորների նկատմամբ «շանտաժի» միջոցով հրաժարական պարտադրելուն ուղղված ճնշումներ գործադրելու խնդիր է դրվել՝ վերջինս կրկին կապելով այդ «խորհրդավոր» գաղտնի ժողովի հետ։

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ նման ժողով, առավելևս նման բովանդակությամբ, առավելևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել։ Ավելորդ եմ համարում անգամ նշել, որ նման նպատակներով կամ օրակարգով որևէ խորհրդակցություն կամ ժողով չէր էլ կարող լինել։

Այս կեղծ տեղեկատվությունը, որը կրում է ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, իրականության հետ որևէ աղերս չունի և հետապնդում է իշխանության, իրավապահ մարմինների ղեկավարներին վարկաբեկելու նպատակ»,- ընդգծել է Աբրահամյանը։։

Աբրահամյանը կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ տուրք չտալ նման խայծերին՝ միջոցներ ձեռնարկելով դրանց արժանահավատությունը նաև պաշտոնական աղբյուրների միջոցով ստուգելու ուղղությամբ։ Իսկ ընթերցողներին, սոցիալական մեդիայից օգտվող քաղաքացիներին հորդորել է չընկնել նմանատիպ մանիպուլյատիվ տեղեկատվական հնարքների սարդոստայնը։

Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակ»  թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 10-ին գաղտնի խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Ըստ տեղեկությունների՝ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազը, ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները, ինչպես նաև հատուկ քննչական ծառայության ղեկավարը։

Ըստ հրապարակման՝ խորհրդակցության ընթացքում Փաշինյանն ուժայիններին մեկ շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի նրանք «ազատվեն»  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից և ՍԴ ևս 6 դատավորներից, որոնք անցանկալի են իշխանությունների համար։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝  Փաշինյանը հանձնարարել է ոստիկանությանը ակտիվորեն ներգրավել դատավորների դեմ կոմպրոմատ հավաքելու գործընթացում։

Հրապարակման մեջ ասվում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատավորների հրաժարականի պարտադրման տարբեր սցենարներ:  Ըստտեղեկությունների՝ այս գործընթացի համակարգումը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։  Նշվում է նաև, որ դատավորների նկատմամբ ուժայինների կողմից գաղտնի արտաքին հսկողություն է իրականացվում, տեսախցիկների կիրառմամբ վերահսկվում են նաև դատավորների տեղաշարժի բոլոր հնարավոր վայրերը և նրանց կապի միջոցները:

Թեգեր: ՀՀ Գլխավոր Դատախազություն, Նիկոլ Փաշինյան, ՀՀ Սահմանադրական Դատարան