Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12822')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
12 Հուն, 00:20
Աշխարհում

Սպիտակ տանը կարծում են, որ Իրանը Սոլեյմանիի մահից հետո ավելի շատ է հակված ԱՄՆ-ի հետ երկխոսության

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի կարծիքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Սոլեյմանին «արդեն մարտադաշտից դուրս է»

img

Թեհրանի՝ Վաշինգտոնի հետ բանակցությունների գնալու շանսերն ավելի բարձր են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս»  հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի զոհվելուց հետո։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը շաբաթ օրը Axios լրատվական պորտալին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ իրանցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ  նստելու և համաձայնության գալու հնարավորությունները զգալիորեն ավելացել են», - ասել է Օ՛Բրայենը: Նրա կարծիքով, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Սոլեյմանին  «արդեն  մարտադաշտից դուրս  է»։

ԱՄՆ նախագահի օգնականը նաև կարծիք է հայտնել, որ «իրանցիները գիտակցել են, որ իրենք չեն ցանկանում ռազմական առճակատում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաևայն, որ առավելագույն ճնշման արշավը (Թեհրանի վրա) չի ավարտվի»:

«Սոլեյմանին համոզված էր, որ նա կարող է վերջ դնել առավելագույն ճնշման արշավին՝ բարձրանալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության աստիճաններով, բախելով անօդաչուները, խափանելով Սաուդյան նավթավերամշակման գործարանները, զավթելով նավերը և այլն: ․․․Կարծում եմ, որ այդ խաղերը այժմ ավարտվել են։ ...Ես կարծում եմ, որ իրանցիները դուրս են գալիս բարձր մարտական պատրաստության վիճակից», - պարզաբանել է Օ՛Բրայենը:

Ինչպես նշում Է Axios-ը, Օ՛Բրայենին նաև  հարցրել են, թե ինչու է ԱՄՆ վարչակազմը հրապարակայնորեն խոստովանել Սոլեյմանիի սպանությունը, այլ ոչ թե գնացել անանուն մնալու ճանապարհով: Դա, մի շարք փորձագետների կարծիքով, ավելի ռացիոնալ կլիներ, քանի որ այդքան վիրավորական չէր լինի Իրանի ղեկավարության նկատմամբ:

«Աշխարհում  շատչեն այն  երկրները, որոնք կարող են իրականացնել այդ հարձակումը», - պատասխանել է Օ՛Բրայենը։  Նրա խոսքով՝ Սոլեյմանին «մասնակից է եղել ամերիկացիների վրա հարձակումների նախապատրաստմանը», իսկ Միացյալ Նահանգները ցանկացել է դրանք խափանել:
«Դա հրապարակայնություն կստանար», - հավելել է ԱՄՆ նախագահի օգնականը:

Թեգեր: ԱՄՆ, Իրան, Ղասեմ Սոլեյմանի, Ռոբերտ Օ'Բրայեն