Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12826')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
12 Հուն, 10:14
Տարածաշրջան

[ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ] Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիան դադարել է

Ակցիային մասնակցել են հիմնականում ուսանողներ և ավիաաղետի զոհերի հարազատներ

img
img
img
img
img

Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ հավաքվել են Թեհրանի Ամիրկաբիր համալսարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին, սակայն հիշատակի միջոցառումները վերածվել են բողոքի ակցիայի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ցուցարարները, որոնք հիմնականում ուսանողներ և զոհերի հարազատներ են եղել, սկսել են պահանջել երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ակցիան ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում անգլերենով և պարսկերենով գրառում է արել՝ նշելով, որ ակցիայի մասնակիցների կողքին է և իր վարչակազմը կշարունակի մնալ նրանց կողքին։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Թեհրանում տեղի ունեցած ցույցերը առնվազն երեկվա դրությամբ դադարել են։

«Համացանցի հասանելիությունը սովորական է։ Ցույցերին մասնակցել են հիմնականում ուսանողներ և աղետի զոհերի հարազատներ, որոնք բողոքել են ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի խոցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման՝ իրանական իշխանությունների հապաղման պատճառով»,- նշել է իրանագետը։

Ոսկանյանը նշել է, որ իրադարձության տարբերությունը բենզինի թանկացման դեմ բողոքի գործողություններից այն էր, որ դրան մասնակցել են անհամեմատ ավելի սակավաթիվ մարդիկ, և ցույցերը չեն ունեցել լայն աշխարհագրական տարածում, իսկ դրանցում ներգրավված են եղել ոչ թե հիմնականում հասարակության անապահով շերտերի, այլ միջին և ապահովված խավերի ներկայացուցիչներ։

Թեգեր: Իրան, Բողոքի Ակցիաներ