Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12882')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը հնարավոր չէ ներկայացնել որպես քաղաքական հետապնդում․ Միրզոյան

Կենցաղային խոսակցություն է. Միրզոյանը Վանեցյան-Մարիամ Փաշինյան բանավեճի մասին

img

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը հնարավոր չէ ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ մեկնաբանելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում զբաղեցրած որևէ պաշտոնի հետ»,-նշել է նա։

Ըստ Միրզոյանի՝  ներկայիս իշխանության գերխնդիրը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ և գործը ամենևին կապ չունի նրա պաշտոնավարման հետ, և այս երկու երևույթները պետք չէ իրար հետ կապել։

«Եկեք՝ երկու երևույթներն իրար հետ չխառնենք: Էնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին միայն մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ-ից»,- նշել է նա:
Միրզոյանը վստահեցրել է՝ եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քրեական գործը լինելու էր:

Լրագրողների հարցին, թե սուրբծննդյան տոներին նրանք հանդիպել են պատարագի ժամանակ և քննարկել են արդյոք սա, ԱԺ նախագահը փոխանցեց, թե ոչ՝ մեկ-երկու կատակ են արել։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Մարիամ Փաշինյանի հեռակա բանավեճին ԱԺ նախագահն ընդգծել է, որ կենցաղային խոսակցություն է։

Հիշեցնենք, որ իշխանամետ «Հայկական Ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրն է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրել էր ՀՀ վարչապետի դեմ քարոզարշավին աջակցելու մեջ։ 

Պարբերականը գրում է, որ Վանեցյանի թիմի տրամադրության տակ է հայտնվել հայտնի լրատվական կայքը, որը ժամանակի ընթացքում վերածվել է ԱԱԾ տնօրենի թաքնված գովազդի և իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սև քարոզչության ակտիվ պլատֆորմի։  

Ավելի ուշ հրապարակմամբ կիսվել է վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը՝ Վանեցյանին մեղադրելով դավաճանության մեջ։ 
Ի պատասխան՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն իր Instagram-ում  հերքել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակումը՝ հայտարարելով, որ թերթի հոդվածում տեղ գտած բոլոր ենթադրությունները սուտ են։ 
Ընդամենը կես ժամ հետո վարչապետի դուստրը Facebook-ի իր էջում պատասխանել է Վանեցյանին՝ նշելով. «Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք»:

Թեգեր: Արարատ Միրզոյան, Հրայր Թովմասյան, Մարիամ Փաշինյան, Արթուր Վանեցյան