Skip to main content
Աջակցություն 26 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12905')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
13 Հուն, 16:56
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժման վերաբերյալ

Առողջապահության նախարարության պատասխանը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութում հնչած տեսակետներին

img

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն  է տարածել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ։

Նախարարությունը նշում է, որ իրենք վճռական են տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ և վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

Նախարարությունն անդրադարձել է վերոնշյալ հրապարակմանն ու ներկայացրել դրա վերաբերյալ իր տեսակետը:

Նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ապատեղեկատվություն 1. Քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը կազմակերպվում է պետության հաշվին:
Պարզվեց, որ պետության տրամադրած միջոցները բավարար չեն քաղցկեղով հիվանդներին լիարժեք սպասարկելու համար, ինչի արդյունքում հիվանդներն այսօր էլ ապավինում են սեփական գրպանին ու մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանից, Թուրքիայից ու Վրաստանից ներկրված դեղերին:

Պատասխան. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի հունվարի 23-ին տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն է և ոչ թե «ախտորոշումն ու բուժումը»: Միաժամանակ, տարվա կեսից ճառագայթային բուժումը ևս իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Հղումը` https://www.armtimes.com/hy/article/152983, https://www.youtube.com/watch?v=Q2u6TBg3nP8:

Արդյունքում` 2019 թվականին կատարվել է շուրջ 4000 վիրահատություն:

2019 թվականի հունվարից քիմիաթերապևտիկ բուժումը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է համավճարային եղանակով, այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների փոխհատուցումը կատարվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 60.0 հազար դրամի, իսկ մեկ պացիենտի համար տարեկան 300,0 հազար դրամի չափով: Կազմակերպության միջոցներով գնված և պացիենտին տրամադրված քիմիապրեպարատների ծախսը մեկ կուրսի համար 60,0 հազար դրամը կամ տարեկան կտրվածքով 300,0 հազար դրամը գերազանցելու դեպքում փոխհատուցվում է պացիենտի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն Հավելված N 1-ում նշված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված անձանց համար փոխհատուցումը կատարվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 30.0 հազար դրամի, իսկ մեկ պացիենտի համար տարեկան 150,0 հազար դրամի չափով:

Ի դեպ, 2019 թվականի համար պետական բյուջեով ձեռք է բերվել թվով 14 անվանում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար: Հղումը` https://www.panorama.am/am/news/2019/04/05/%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B8%D6%82%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80/2096482, http://old.moh.am/?fbclid=IwAR1gJkC2QHTcRIMRre8vomhCnw4xEpM6cuhMULFmHbOELZwXbXE6k4gz-ME#1/2029

Ավելին` նոյեմբերի 12-ին Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 2020 թվականից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Հղումը` https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1059690944217170/?type=3&theater:

Հիմա ճառագայթային բուժման մասին` 2019 թվականի հուլիսից չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով իրականացվում է պետական պատվերի շրջանակներում՝ ամբողջ բնակչության համար:

Միաժամանակ, ընդլայնվել է նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում VARIAN սարքով) պետական պատվերի շրջանակներում ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, որտեղ ներառված են` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մինչև 18 տարեկան երեխաները:
Արդյունքում` 2019 թվականին պետական պատվերով ճառագայթային բուժում է ստացել ավելի քան 1200 մարդ:
Շարունակելի...»։

Թեգեր: Առողջապահության նախարարություն, «ԱրմՆյուզ» Հեռուստաընկերություն