Skip to main content
Աջակցություն 26 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12907')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
13 Հուն, 17:19
Հասարակություն

Եվրոպական հանձնաժողովի մասնագետները Քաղավիացիայում փետրվարին աուդիտ կանցկացնեն

Աուդիտի պատճառը թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալն է

img

Եվրոպական հանձնաժողովի մասնագետները Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում փետրվարի 3–ից 7–ը աուդիտ կանցկացնեն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է  Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

«Կոմիտեն պետք է իրեն լավ դրսևորի, որ Եվրամիության «սև ցուցակում» չհայտնվի։ Այդ ցուցակում հայտնվելու դեպքում հայկական ավիաընկերություններին կարգելվի Եվրոպա չվերթեր իրականացնել»,- նշել է Ռևազյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ երկրներ չվերթեր իրականացնելու հայտ ներկայացնելու ընթացքում մի շարք լուրջ թերություններ են հայտնաբերվել։ 

Նշենք, որ Նոյեմբերի 6–ին Հայաստանի քաղաքավիացիայի կոմիտեն «Տարոն Ավիային» զրկել էր օդանավերի շահագործման վկայականից` տեսչական ստուգումների ընթացքում բացահայտված թերությունների պատճառով։ IATA–ի համաձայն` «Տարոն Ավիա» ընկերությունը, ի թիվս այլ թերությունների, չէր ապահովում չվերթերի անվտանգության պատշաճ մակարդակը։

Եվրոպական հանձնաժողովն էլ հայտարարություն էր տարածել, ըստ որի, Հայաստանի նկատմամբ իրականացվելու են խստացված ստուգումներ: Եվրոպական հանձնաժողովը  հրապարակել է ավիաընկերությունների ցանկ՝ անդրադառնալով օդային անվտանգության հետ կապված խնդիրներին: Հայտարարության մեջ խոսվում է նաև Հայաստանի մասին, որ երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգման ՝ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:

Տաթևիկ Ռևազյանը տեղեկացրել է, որ լուրջ թիմ է գալիս Հայաստան և դա նշանակում է, որ մեր երկիրը Եվրոպայի համար առաջնահերթ է։

«Պարզ է, որ մինչև իրենց գալը, բոլոր խնդիրները չենք հասցնի լուծել: Իրականում դա մեզնից չեն էլ սպասում: Իրենք ակնկալում են, որ մենք մեր խնդիրները հասկանանք, հստակեցնենք, թե ինչ լուծումներ ենք նախատեսում և ինչ ժամկետում»,-ասել է Տաթևիկ Ռևազյանը: 
Նա նշել է, որ այդ նպատակով կոմիտեն արդեն ներգրավել է հոլանդացի մասնագետի, որը չվերթային անվտանգության ոլորտում աշխատանքային լուրջ փորձ ունի։

Անդրադառնալով դեպի Եվրոպա չվերթներին, Ռևազյանն ընգծել է, որ լուրջ առաջընթաց կա. «Շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, լուրջ հոսք ենք սպասում դեպի Հայաստան: Եթե նկատել եք, վերջին շրջանում Հայաստանի մասին հաճախ են սկսել գրել միջազգային մամուլում: Ավիաընկերությունները նույնպես մեծ աշխատանք են տանում, որ իրենց ուղղությունները գովազդվեն»,-ասել է կոմիտեի նախագահը:
 

Նա նկատել է, որ ուղղությունների ավելացումը, բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան, մի կողմից հնարավորություն է, որ մեր քաղաքացիներն ուղիղ չվերթներով, մատչելի ավիատոմսերով ճանապարհորդեն Եվրոպա, մյուս կողմից՝ զբոսաշրջիկների մեծ հոսք գա Հայաստան:

Թեգեր: Տաթևիկ Ռևազյան, Եվրոպական Հանձնաժողով, ՀՀ Քաղավիացիայի Կոմիտե