Skip to main content
Աջակցություն 23 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12925')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices

ԱԺ-ում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Օրինագիծը նախատեսում է՝ նախադպրոցական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ընդունում և ամրագրում

img

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 13-ին քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախադպրոցական կրթությունն ուսումնական գործընթացի կարևորագույն առաջին օղակն է, և առավել երկարաժամկետ կտրվածքով համակարգային փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն նաև վերոնշյալ օրենքով»,-ասել է նախարարը՝ ներկայացնելով օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը:

Օրինագիծը նախատեսում է՝ նախադպրոցական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ընդունում և ամրագրում, կրթական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովում, այդ թվում՝ քաղաքաբնակ և գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար:

Բացի այդ, ակնկալվում է երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների  հիմքի ապահովում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների համախառն ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում: Ակնկալվում է նաև հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգում, միասնական մոտեցումների  և զարգացման ապահովում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման նոր և հստակ մեխանիզմների մշակում ու ներդրում և այլն:

Թեգեր: Նախադպրոցական քննություն