Skip to main content
Աջակցություն 26 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('12945')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
14 Հուն, 10:32
Աշխարհում

Լիբիայի ազգային բանակի ղեկավարը չի ստորագրել զինադադարի մասին համաձայնագիրը․ ԶԼՄ

Մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան

img

Լիբիայի ազգային բանակի ղեկավար Մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան ՝ չստորագրելով Տրիպոլիի կառավարության հետ զինադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով լիբիական իրազեկ աղբյուրին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայի բանակցություններում ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել են Լիբիայի հակամարտության մի քանի կողմերը, սակայն Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել: Հունվարի 13-ին Մոսկվայում ընթացող բանակցությունների հիմնական հարցերն են եղել Սարաջի և Հաֆթարի կառավարության միջև զինադադարի մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել են Սարաջը և բարձրագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ Միշրին։ Համաձայնագրի նախագծում ասվում է, որ հակամարտության կողմերը պայմանավորվել են սահմանել շփման գիծը՝ կայուն հրադադարի համար, ինչպես նաև աշխատել երկրում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակեցրել էին Լիբիայի վերաբերյալ միասնական դիրքորոշումը և բոլոր կողմերին կոչ էին արել հունվարի 12-ի կեսգիշերից դադարեցնել կրակը և անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ: 

Հաֆթարը նշել էր, որ ողջունում է այդ նախաձեռնությունը, սակայն շարունակելու է հարձակումը Տրիպոլիի վրա, որը սկսել է անցյալ տարվա ապրիլից:

Հիշեցնենք, որ 2011 թ. Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստորեն մասնատվեց և գոյություն չունի որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արևելքում կառավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը։ Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Խալիֆ Հավթարի ազգային բանակի հետ։

Թեգեր: Լիբիա, Մարշալ Խալիֆա Հաֆթար