Skip to main content
Աջակցություն 27 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('13002')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
14 Հուն, 19:07
Հասարակություն

2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը կրկին հրապարակել է Հայաստան ժամանողների թվական ցուցանիշները և նշել նախորդ գրառումը ջնջելու պատճառը

img

2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ, 2018 թվականին՝ 4 միլիոն 785 հազար 875 մարդ, իսկ 2017 թվականին՝ 4 միլիոն 373 հազար 117 մարդ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ 2017 թվականի համեմատ 2019 թվականին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ։

«2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից: 2018 թվականի արդյունքներով՝ Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով: 2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև նախորդ գրառմանը, որը ջնջել էր և նշել․

«Նախորդ գրառումս որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերվում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին:

Ըստ այդմ՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ, 2018 թվականին չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ, 2017 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ, 2017-ի համեմատ 2019-ի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ»։

Վարչապետը նշել է, որ չորրորդ եռամսյակի տվյալները սկսել են դրական սալդո արձանագրվել ժամանողների օգտին՝ միայն Ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո:

«Այս հաշվարկում միևնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումները նույնպես հաշվի են առնված: Կրկնակի, բազմակի մեկնում-ժամանումների թիվը պետք է հանվի՝ անձի հետ նույնականացված վերջնական տվյալները ստանալու համար: Այս տվյալների մշակումն ընթացքի մեջ է»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։

Թեգեր: Ուղևորահոսք, Նիկոլ Փաշինյան