Skip to main content
Աջակցություն 27 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('13012')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
14 Հուն, 22:40
Կարծիք

Իրանը մեկուսացումից ելքի փնտրտուքներում. հեռանկարներ Երևանի համար

Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր իր հարավային հարևանի համար, որը գտնվում է կոշտ հակադրության մեջ Միացյալ Նահանգների հետ

img

Քաղաքային զարգացման և ճանապարհների նախարարի տեղակալ Հայրոլլա Խադամին օրերս հայտարարել է, որ Հայաստանը Թեհրանի համար կարևոր երկիր է: Նրա խոսքով, «Հայաստանում կառուցվում է տարանցիկ նշանակության մայրուղի: Եթե Թավրիզը միանա Հայաստանին, այդ ճանապարհը կդառնա միջազգային տարանցիկ միջանցք»:

Այն, որ Թեհրանը լրջորեն զբաղվում է այդ հարցով, վկայում է իրանական ԶԼՄ-ների հետևյալ տեղեկատվությունը. Արևելաադրբեջանական շրջանի և Իրանի Քաղաքային զարգացման և ճանապարհների նախարարության միջև համաձայնագիր է ձեռք բերվել  այն մասին, որ շրջանում մեղրի արդյունահանմամբ զբաղվող Mes Sungun ընկերության հարկերի մի մասը կուղղվի Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու շինարարությանը:

Խոսելով «տարանցիկ նշանակության մայրուղու» մասին` իրանական բարձրաստիճան չինովնիկը նկատի ունի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը հանդիսանում է ողջ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամասշտաբային նախագծերից մեկը: Ճանապարհը կրճատում է ռուս-հայկական սահմանից դեպի հայ-իրանական սահման հեռավորությունը 550-ից մինչև 490 կմ, և, ինչպես ենթադրում են փորձագետները, կհեշտացնի դեպի Սև ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար: Ավելին, Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, «Հյուսիս-Հարավ» մայուղին պետք է դառնա Բաթումի (Վրաստան) և Բենդեր-Աբբասի (Իրան) նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մաս:

Նման դեպքում այդ ավտոմայրուղին ապրանքների համար ճանապարհ է բացում Իրանից սևծովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից` դեպի Եվրոպա, ինչպես նաև դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ: Ընդ որում, ադրբեջանական երթուղու հետ համեմատած հայկականն ավելի կարճ է, և, բնականաբար, ապրանքների տեղաշարժը կիրականացվի ավելի մատչելի:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ նաև Վրաստանի համար, որն անմիջական կապ կունենա Իրանի հետ:

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Թեհրանը հիշեցնում է «Հյուսիս-Հարավ» ռազմավարական ավտոմայրուղում մասնակցելու իր շահագրգռվածության մասին  այն ժամանակ, երբ իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրահեղ պայթյունավտանգ է դարձել:

Վերջերս ամերիկյան հրթիռային հարվածի արդյունքում իրանական գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից, այնուհետ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ Իրանի հարձակումներից հետո ամերիկա-իրանյան հարաբերությունները սրվել են ծայր աստիճան: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ կկիրառվեն նոր տնտեսական պատժամիջոցներ: Փորձագետների պնդմամբ` դրանք կկրեն առավել կոշտ բնույթ:

Դատելով ամենից` Թեհրանը մեկուսացումից դուրս գալու խնդրի լուծման տարբերակներից մեկը տեսնում է Երևանի հետ կապերի խորացման և վերջինիս միջոցով Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խորացման մեջ:  Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Այսօր հարցը նրանում է, թե որքանով իրատեսական կարող է դառնալ իր  հարավային հարևանի համար (մասնավորապես ԵԱՏՄ-ում)  տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հեռանկարը` չմոռանալով նաև, որ Իրանը կոշտ հակադրության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների հետ:

Ամենից դատելով` նման հեռանկարը լիովին իրատեսական է` հաշվի առնելով, որ Երևանը խորացնում է ռազմավարական միությունը Մոսկվայի հետ, իսկ Մոսկվայի և Թեհրանի միջև ընթանում է աշխարհաքաղաքական մերձեցման  գործընթաց:

Թեգեր: Հայաստան, Իրան, ԵԱՏՄ