Skip to main content
Աջակցություն 29 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('13028')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Ի՞նչ են գրում թերթերը. Armenia Today-ն առանձնացրել է թերթերի ամենաուշագրավ հրապարակումները

Արդյոք Վանեցյանը քրեական հետապնդման թիրախ կդառնա. «Հրապարակ»

img

1․«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունների կտրուկ սրացումը հիմնավորում ունի: Թերթի տվյալներով՝ վերջին շրջանում քաղաքական ուժերից շատերը, Վանեցյանին ուղղակի և անուղղակի մեսիջներ են ուղարկում՝ վերջինիս առաջարկելով մտնել քաղաքական դաշտ՝ խոստանալով նրան ամեն ինչով աջակցել, որ քաղաքական բևեռ ձեւավորվի երկրում, և ընդդիմության դատարկ դաշտը լցվի:
Միակ դիմադրողը,այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն է։

2․«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ «Նոր Հայաստանի» ոստիկանությունը հերթական շոուն է բեմադրել։ Ոստիկանության դիմակավորված ծառայողները ֆուրգոնով մտել են Չարենցավան և «ասֆալտին փռել» մի խումբ երիտասարդների ու տարել բաժին։ 

3․«Հրապարակ» թերթը գրում է, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից մեկ օր առաջ ՀԽ-ի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է շրջանառության մեջ դրվել: Գործող կարգավորումներով, ՀԽ անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն: Թերթի մոտ հարց է առաջացել, թե արդյո՞ք Ստյոպա Սաֆարյանին այդ պաշտոնում հաշված օրեր են մնացել։

4․«Հրապարակ» թերթը գրում է՝ ՍԴ դատավորներն ավելի են համախմբվել: Թերթի հարցին, թե ինչ վիճակ է «վերջին բաստիոնում»՝ Սահմանադրական դատարանում, ՍԴ իրենց աղբյուրն ասել է` առավոտներն առայժմ խաղաղ են, դատավորներից ոչ մեկը հրաժարական տալու մտադրություն չունի, թե ինչեր կարող են անել իշխանությունները, դժվար է կռահել։

5․ «Փաստ» թերթը գրում է, որ իշխանությունների տեսլականում ներկա փուլում ներդրվել է նոր օրակարգ, ըստ որի, նախատեսվում է լուրջ «վեթթինգ» իրականացնել ԱԱԾ-ում և ոստիկանությունում։ 

6․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը և Սոֆյա Հովսեփյանը զրույց են ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Բայց նույնիսկ պարզաբանումներից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սարուխանյանին ճնշել են, որպեսզի մանդատը վայր դնի:

7․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ուժային կառույցների հետ հանդիպումների շրջանակում երեկ մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին՝ որոշակի բաներ, իհարկե, պահելով լեզվի տակ:

8․«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թևի զայրույթն ու վիրավորանքը:Ըստ թերթի ունեցած տեղեկությունների՝ առաջին նախագահն իր շրջապատում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնալու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք հղելու ժամանակ չունեցավ:

9․ «Փաստ» թերթը գրում է․Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում, թերթի տեղեկություններով, խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ ներքին լուրջ դժգոհություններ կան ԿԳՄՍՆ-ից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողություններից: 
Ըստ դպրոցում պտտվող տեղեկությունների, նրա «տանիքը» ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն է, և նրանք որոշակի հեռահար նպատակներ ունեն այս դպրոցի, մասնավորաբար առաջիկայում սպասվող՝ տնօրենի մրցույթի հետ կապված: 

 

Թեգեր: Armenia Today, Թերթեր