Skip to main content
Աջակցություն 29 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('13039')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է․ ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանն այցելել է Շարջայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

img

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարջայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը։
Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին:

Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների համերգը, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Armenia Today

«Ես ձեզնից մեկն եմ, դուք՝ բոլորդ, Հայաստանի մասն եք։ Սրանք շնորհակալության, գովքի խոսքեր չեն։ Սա իրականություն է,-իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը միայն մեր շենքերը, պատմությունը, հողերը, լեռները, եկեղեցիները չեն։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս միասին։

Դուք Հայաստանի մասնիկն եք, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունե՞ք, թե ոչ։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայ երեխա, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ծնվում, եթե ծնվում է հայկական ընտանիքում, ապա նրա ծննդյան օրվա հետ նրա մեջ ծնվում է Հայաստանը։ Այսինքն՝ պարտադիր չէ Հայաստանում ծնվել՝ Հայաստանը քո մեջ ունենալու համար։

Armenia Today

Ես երազում եմ, որ մի օր բոլոր հայերը վերադառնան հայրենիք, սակայն ես ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն այսօր վերադարձել է հայրենիք։ Վերադարձել է, որովհետև ունի հայկական անձնագիր, Հայաստանում ունի ազգականներ, հայրենիքի համար պատրաստ է ծառայել։ Միայն հզոր, ամուր և ուժեղ հայրենիքն է, որ մեզ բոլորիս դարձնում է միասնական, ամուր և վստահելի։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Լիբանանում, Ռուսաստանում կամ այստեղ, եթե ունենք հզոր և կայուն հայրենիք, բոլորս գիտենք, որ ունենք տուն, ուր դժվարության պահին կարող ենք գնալ»:

Նախագահ Սարգսյանը հորդորել է այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը և երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիներն են։ 

Armenia Today

Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը դահլիճում գտնվող երեխաները հնչեցրել են մեծն Թումանյանի խոսքերը, որոնք փոքր-ինչ ձևափոխելով Արմեն Սարգսյանը դիմել է նրանց. «Ապրե՛ք, երեխե՛ք, և մե՛զ պես ապրեք, որովհետև մենք հաղթող և ուժեղ ժողովուրդ ենք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից լա՛վ ապրեք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից ավելի մեծ հաղթանակներ ունեցե՛ք»:
Արձանագրելով, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է փոփոխվում, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն ժողովուրդները, որոնք պահպանել են իրենց ազգային մշակույթը, ինքնությունը, եկեղեցին, կրոնը, մշակույթը, լեզուն, կապված են իրենց հայրենիքի հետ, կարող են հաջողել։ «Այսօր Հայաստանի ուժը նաև դուք եք։ Դուք կարող եք կապել Հայաստանն աշխարհի հետ»,- մեր հայրենակիցներին ասել է Հայաստանի նախագահը:

Թեգեր: Արմեն Սարգսյան, Շարժա