Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինին

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը

img

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ»։

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Միխայիլ Միշուստին, Հայաստան, Ռուսաստան