Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում․ ՀՀ ԱԻՆ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

img

Հանրապետության տարածքում հունվարի 19-ին՝ ժամը 09:54-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան քաղաքներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

 

Թեգեր: Ավտոճանապարհները Հայաստանում, ՀՀ ԱԻՆ