Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Այսօր հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակի օրն է

Արմեն Հովհաննիսյանը արիաբար զոհվել է հենց իր մարտական դիրքում՝ կասեցնելով թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցումը

img

Այսօր՝ հունվարի 19-ին, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակի օրն է։

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը: Փոխհրաձգություն է բռնկվել, Արմենը նույնիսկ ծանր վիրավոր վիճակում չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն՝ պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Արմեն Հովհաննիսյանը արիաբար զոհվել է հենց իր մարտական դիրքում՝ իր առջև դրված մարտական խնդիրն արիաբար կատարելով։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Արմեն Լևոնի Հովհաննիսյանը ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին: Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում: Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում: Պատրաստվում էր դառնալ օպետատոր: Ծառայությունը ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը: Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել։

Թեգեր: Արմեն Հովհաննիսյան