Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հետևողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ պետք է սպասել քննության արդյուքներին

img

Շատ ցավալի դեպք է եղել, կրկին ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային  ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ  այժմ քննություն է ընթանում և պետք է սպասել քննության արդյուքներին։

«Եթե ուզում ենք նորմալ իրավական երկիր ունենալ՝ պետք է առաջինը աշխատել, որ ինստիտուտները զարգանան, և դրանց տված տեղեկության հիման վրա կարողանանք վերլուծություններ։ Հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ. բոլորս հետևողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Հարցին արդյոք ճանաչել է Գեորգի Կուտոյանին՝ Մարուքյանը նշեց, որ այն ժամանակ երբ Պետական կառավարման ակադեմիայում ունկնդիր է եղել, Կուտոյանը նոր էր թեկնածուականը պաշտպանել և իրենց համար սեմինար էր կարդում, իսկ հետո՝ գործի բերումով, Կուտոյանը, որպես ԱԱԾ պետ, ինքը՝ պատգամավոր։

Մահվան վերաբերյալ իր վարկածի վերաբերյալ հարցին ի պատասխան ԱԺ պատգամավորն ասաց, որ ոչինչ չի ենթադրում, սպասում է քննության ավարտին և հետևելու է քննությանը:

Խոսելով հասարակության տրամադրությունների և ատելության մթնոլորտի մասին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ անհանգստացնում է իրենց այդ փաստը։

«Հայաստանում մթնոլոտն իրապես դրական չէ և դրսից հայաստանյան իրադրությանը հետևող յուրաքանչյուր անձ լավ հետևություններ չի անում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ այսօր՝ հուվարի 19-ին, Երևանում տեղի է ունենում ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցում են պետական ու քաղաքական գործիչներ, պատգամավորներ, Կուտոյանի հարազատներն ու ընկներները և Կուտոյանի մահը սգացող այլ քաղաքացիներ։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Թեգեր: Էդմոն Մարուքյան, Գեորգի Կուտոյան