Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Աննա Նետրեբկոյի ամուսնու՝ Յուսիֆ Էյվազովի շուրջ սկանդալը մեծ թափ է հավաքում

Մշակույթի գործիչները դատապարտել են Յուսիֆ Էյվազովին՝ կոչ անելով ադրբեջանցի կատարողին մնալ արտիստ, այլ ոչ թե թշնամանք սերմանել

img

Հայուհի Ռուզան Մանթաշյանի հետ նույն բեմում երգելուց հրաժարժելուց հետո, մշակույթի գործիչները դատապարտեցին կատարողին:

«Եվ որքան էլ Դրեզդենի պարահանդեսի կազմակերպիչները ջանան այն կոծկել, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, - գրել է գրող Նարինե Աբգարյանը։

Գերմանացի օպերային երգիչ Ռենե Պապեն կոչ է արել  ադրբեջանցի կատարողին մնալ արտիստ, այլ ոչ թե թշնամանք սերմանել: 
«Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել»,-նշել է նա։

Մեկ այլ գերմանացի օպերային երգիչ Թոմաս Կվաստհոֆը մեղադրել է Էյվազովին ռասիզմի մեջ՝ նշելով, որ այն արվեստի հետ որևէ կապ չունի:
Գերմանացի լրագրող, «Rheinishe Post»- ի մշակութային մեկնաբան Վոլֆրամ Գյորտցը հայտարարել է որ «... ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, մեղմ ասած, Դրեզդենի օպերայի պարահանդեսից դուրս է մղել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանին։ Էյվազովը ծանրաքաշ, ցածր ձայնով տենոր է: Միջազգային օպերային կրկեսի համար նա անհրաժեշտ է միայն այն պատճառով, որ Աննա Նետրեբկոյի ամուսինն է, որի հետ հաճախ հանդես է գալիս դուետում»։

Խնդրի նախապատմությունը հետևյալն է՝ փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում պետք է ելույթ ունենային և՛ Յուսիֆ Էյվազովը, և՛ Ռուզան Մանթաշյանը, որի հետ պարահանդեսի կազմակերպիչները բանակցություններ էին վարում 2019 թվականի հոկտեմբերից։  Սակայն հունվարի 13-ին Ռուզանի շահերը ներկայացնող գործակալությունը մամլո հաղորդագրություն տարածեց, որտեղ հաղորդվում էր, որ միջոցառմանը մասնակցելու մասին պայմանավորվածությունը չեղարկվել է: Պատճառը ադրբեջանցի երգիչ, Աննա Նետրեբկոյի ամուսնու հրաժարումն է՝ հանդես գալ Ռուզան Մանթաշյանի հետ։ 
Ըստ գրող Նարինե Աբգարյանի՝ նման իրավիճակի առաջացման պատճառը ֆաշիստական է. «Ես պնդում եմ ՝  սա Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունն է՝ ուղղված հայերի դեմ»,-նշել է նա։

Թեգեր: Ռուզան Մանթաշյան, Յուսիֆ Էյվազով