Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Արայիկ Հարությունյանը կմասնակցի Համաշխարհային կրթական ֆորումին

Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոնդոն

img

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արայիկ Հարությունյանն ու Արևիկ Անափիոսյանը Լոնդոն են մեկնել Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով։

Համաշխարհային կրթական ֆորումն անցակցվում է 2013 թվականից  և կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է. ծրագրվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցի շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։

Համաժողովի շրջանակներում Արայիկ Հարությունյանը կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները: Հայկական պատվիրակությունը կծանոթանա ֆորումին ներկա կրթության փորձագետների ներկայացրած նորարարական մոտեցումներին և զարգացումներին, կհաստատի  համագործակցության լայն շրջանակ՝ Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթությունների և գերակա ուղղությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։

Թեգեր: Արայիկ Հարությունյան, Լոնդոն, Համաշխարհային Կրթական Համաժողով