Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Լավրովը խոսել է Բեռլինի խորհրդաժողովի արդյունքների մասին

Լավրովը դրական է գնահատել Լիբիայի հարցով Բեռլինի խորհրդաժողովի արդյունքները

img

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրական է գանահատել Բելինում կայացած Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի արդյունքները, սակայն նշել է, որ հակամարտության կողմերի միջև տարաձայնությունները դեռ պահպանվում են, այս մասին հայտնում է Կոմերսանտը։

«Ընդհանուր առմամբ, համաժողովն արդյունավետ ենք համարում։ Հասկանալի է, որ  վերջնական որոշումը լիբիացիները պետք է կայացնեն, միաժամանակ հասկանալի է, որ կողմերի միջև կայուն, լուրջ երկխոսություն սկսելը դեռևս չի ստացվում, մոտեցումների տարբերությունները չափազանց մեծ են»,- ընգծել է Լավրովը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի մասնակիցները վերջնականապես համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը, որը, ինչպես սպասվում է, կընդունվի հանդիպման արդյունքներով։  

Համաձայնեցված փաստաթղթով առաջարկվում է Լիբիայում հակամարտության կարգավորման գործընթացը բաժանել վեց «զամբյուղների»՝ կրակի դադարեցում, զենքի էմբարգոյի իրականացում, քաղաքական գործընթաց, անվտանգության ոլորտի բարեփոխում, տնտեսական բարեփոխում, հումանիտար և մարդու իրավունքների նորմերի պահպանում:

Թեգեր: Լիբիա, Ռուսաստան, Սերգեյ Լավրով