Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սպառողի համար գազի սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև ապրիլ․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխնախարարի խոսքով՝ 2020 թվականին սահմանին գազի գինը չի փոխվի

img

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը 2020 թվականի ողջ ընթացքում  չի բարձրանա: Այս ուղղությամբ արդեն կա պայմանավորվածություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը սպառողի համար սակագնի ոչ միայն փոփոխություն չի լինի, այլև «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ չի ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ միաժամանակ չբացառելով ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու հնարավորությունը:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ գազի սակագնի ձևավորման բաղադրիչների մեջ հիմնական են գինը սահմանին, որն այս տարվա համար առնվազն քննարկման հարց չէ, ընթացիկ ծախսերը, որոնց շատ հեշտ է արագ գնահատական տալ, և կա նաև ներդրումային ծրագրի հարց:

Թեգեր: Գազի Գին, Մհեր Գրիգորյան