Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հայաստանում ինչո՞ւ մինչև հիմա McDonald's չկա. Միքայել Մելքումյան

ԱԺ Միքայել Մելքումյանը ներկայացրել է McDonald's-ի Հայաստանում չլինելու պատճաները

img

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆրանչայզինգի մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձել է երկար ժամանակ քննարկվող թեմային, թե ինչու Հայաստանում McDonald's չկա: 

Մելքումյանի խոսքով՝ McDonald's-ը, որպես կանոն, խոշոր քաղաքներում է տեղակայված լինում և տնտեսական առումով զբոսաշրջության համար էական նշանակություն ունի։

«McDonald's-ը զբոսաշրջային հոսքի ապահովման կարևոր բաղադրիչներից է»,- ասաց Մելքումյանը։

Խոսելով տնտեսական ասպեկտների և ազգային ուտեստների համադրման մասին՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ գնային առումով, արագ սնունդն այնքան էլ էժան չէ։

Պատգամավորի խոսքով՝ McDonald's-ի՝ Հայաստան չգալու պատճառներից մեկն էլ այն է, որ մեր երկրում կա ավելի լավ սնունդ, քան արագ սնունդն է։

Թեգեր: Միքայել Մելքումյան, McDonald's