Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Տիգրան Աբրահամյանը խոսել է բանակում սմարթֆոնների կիրառության մասին

Աբրահամյանը հիշեցրել է սմարթֆոնների կիրառության պարագայում առաջացող անվտանգային խնդիրների մասին

img

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինվորների` հեռախոսներ ունենալու թույլտվությանը: 

Տիգրան Աբրահամյանը նշել է, որ բանակում հեռախոսների օգտագորման համար սահմանվել է կարգ, որով հստակ է հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները և այլն։

ԱՀ նախագահի խորհրդականն ընդգծել է, որ բանակում սմարթֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով, սակայն չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարթֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հանձնում զինծառայողի ծնողներին:

 «Միանգամից պետք է արձանագրեմ, որ անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարթֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները: Այս հարցը, անվտանգության առումով, շատ կարևոր եմ համարում, և անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից` հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվի: Չթույլատրվող սմարթֆոնների դեպքում, առավել ևս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը»,- ընդգծել է ԱՀ նախագահի խորհրդականը։

Տիգրան Աբրահամյանը հիշեցնել է, որ զինծառայողները մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների համար առաջնային թիրախներից են, իսկ նրանց ներկայացվածությունը սոցիալական ցանցերում հնարավորություն է տալիս հակառակորդին հեշտորեն հետևելու ինչպես նրանց շարժին, այնպես էլ, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերի գործունեության այնպիսի մանրամասների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն:

«Սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են հակառակորդի կողմից մշտադիտարկման ենթարկվում, այլև, որոշակի դեպքերում, նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք, սովորաբար, զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում: Քիչ չեն դեպքերը, երբ հայկական անուն ազգանուն կրող անձնական հաշիվներով, տարբեր շարժառիթներով, հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել իրենց հետաքրքրության դաշտում հայտնվածների հետ»,- ընդգծել է Աբրահամյանը։

ԱՀ նախագահի խորհրդականն ընդգծել է, որ մեթոդներն ու ձևերն այնպիսին են, որ ոչ միշտ է հաջողվում կռահել, որ դիմացինդ ոչ թե սրտացավ հայրենակից է, այլ հակառակորդի հատուկ ծառայության ներկայացուցիչ:

Թեգեր: Տիգրան Աբրահամյան, Բանակ, Հեռախոսներ