Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Կառավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխում մինչև 2023 թվականը․ Մհեր Գրիգորյան

Կառավարությունը մշակել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ–ի բարեփոխումների ռազմավարությունը»

img

Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը:

Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում  միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը և նախատեսում են ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: 

«Սկզբունքները, որոնք երկար քննարկված են, մի կողմից շատ պարզ են, միևնույն ժամանակ, կարծում եմ, դրանք վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ»,-ասել է Մհեր Գրիգորյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ նախանշված տեսլականի իրագործման գործում կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական, թափանցիկ գործելակերպ:  

Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր հանրության ներգրավվածությունը՝ ռազմավարության իրականացման գործում և արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաև հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում առանցքային փոփոխություններ իրականացնելը։

Թեգեր: ՀՀ Կառավարություն, Մհեր Գրիգորյան