Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարությունը՝ Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին

Սևակ Բալըքչըի գործով դատավարությամբ կայացված վճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության կարոտը․ Պոլսո հայոց պատրիարքարան

img

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է արել Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին․ այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը։

Պատրիարքարանը հայտարարությամբ գոհունակություն է հայտնել Սևակ Բալըքչըի գորշով դատավարության հետ կապված․  «2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սևակ Բալըքչըի գործով դատավարությամբ կայացված վճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության կարոտը»:

Պատրիարքարանը այս հաղթանակի առիթով շնորհավորել է

Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որոնք իրավական դաշտում երկար պայքար մղեցին: 

Կարևորվել է սա որպես նախադեպ դիտարկելը, որպեսզի այսուհետև ռասիզմի հողի վրա սպանություններ ծրագրող ու իրականացնող անհատներն ու խմբերը, որոնք համոզված են, որ անպատիժ են մնալու, փոխեն իրենց համոզմունքը:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն զինծառայության ժամանակ՝ 2011-ի ապրիլի 24-ին, սպանվել էր իր ծառայակից Քվանչ Աղաօղլուի կրակոցից: Վերջինս դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաևՀրանտ Դինքի դատավարությանը՝ հույս հայտնելով, որ արդարադատությունը կվերականգնվի։

Թեգեր: Պոլսո Հայոց Պատրիարքարան