Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ցուցարարները բացեցին Տիգրան Մեծ պողոտան՝ խոստանալով վաղը փակել մարզային ճանապարհները

Մսավաճառները չկարողացան հանդիպել վարչապետի կամ կառավարության անդամներից որևէ մեկի հետ

img
img
img
img

Ավարտվեց Կառավարության դիմաց մսավաճառների բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջել են վերանայել այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։

Ցուցարարները պահանջում են նաև հանդիպում կառավարության ներկայացուցիչի հետ: Ավելի քան երկու ժամ շարունակվող ակցիայից հետո, չհանդիպելով կառավարության  անդամներից որևէ մեկը և վարչապետի հետ, ցուցարարները որոշեցին դադարեցնել ակցիան, վերադառնալ մարզեր՝ միաժամանակ խոստանալով վաղն առավոտից փակել մարզային ճանապարհները։ 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան։

Թեգեր: ՀՀ Կառավարություն, Բողոքի Ակցիա