Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով

ՄԻՊ-ը գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն

img

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

ՄԻՊ-ը նշել է, որ բողոքի ակցիաների մասնակիցներին մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել տնային պայմաններում անասունների մորթն արգելելու և բացառապես սպանդանոցում թույլատրելու հարցի ու այդ կապակցությամբ քաղաքացիների բողոքների առնչությամբ:

ՄԻՊ-ը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

Թեգեր: ՀՀ ՄԻՊ, Անասնաբույծների և Մսավաճառների Բողոքի Ակցիաներ