Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը Հաֆթարի ուժերին մեղադրել է Բեռլինի խորհրդաժողովից հետո հրադադարը խախտելու համար

Ֆելդմարշալի ջոկատները մի քանի ականանետային արկ են արձակել Սալահ ադ- Դինի բնակելի շրջանների ուղղությամբ, հայտարարել Է Տրիպոլիում նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Կանունոն

img

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կազմավորումները զինադադարի խախտումներ են արձանագրում Տրիպոլիի շրջանում Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Մուհամեդ Կանունոն։

«Հաֆթարի ջոկատները մի քանի ականանետային արկ են արձակել Սալահ ադ -Դինի բնակելի շրջանների ուղղությամբ, ինչը հրադադարի ռեժիմի նոր խախտում է Բեռլինի խորհրդաժողովից հետո»,-ասել է Կանունոն: Բացի այդ, հեռուստաալիքը վկայակոչում է նաև ԱՀԿ ուժերի հրամանատարներից մեկին՝ Յուսեֆ ալ Ամինին, որը պնդում է, որ իրեն վստահված ստորաբաժանումները կանխել են Տրիպոլիից հարավ ընկած մի քանի ուղղություններով գրոհելու հաֆթարցիների փորձը:

Մինչդեռ, ինչպես տեղեկացնում Է Al Mashhad հրատարակությունը, Բեռլինում կայացած խորհրդաժողովից մի քանի ժամ անց կատաղի բախումներ են տեղի ունեցել Տրիպոլիի հարավային ծայրամասերում, այդ թվում՝ մայրուղու շրջանում, որը տանում է արդեն մի քանի տարի չգործող միջազգային օդանավակայան: 
Ինչպես ավելի ուշ հայտարարել է Լիբիայի ազգային բանակի 155-րդ հետևակային բրիգադի հրամանատարությունը, նրա մարտիկները մարտի են բռնվել, որպեսզի խափանեն «զինադադարը բազմիցս խախտած սիրիացի զինյալների» փորձը՝ գրոհելու Աին Զառայի առանցքի վրա:

Թեգեր: Լիբիա