Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ

Thales Group-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը

img

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության հավանական ուղղությունների շուրջ քննարկումները:

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Թեգեր: Արմեն Սարգսյան, Հերվե Դեման, Ռաֆայել Էսկինազ, Հայաստան, Thales Group